ՀՅԴ-ն ահազանգում է Հայաստանի՝ սխալ ուղով գնալու մասին և մայիսի 23-ին հրավիրում է հանրահավաքի։
Սպասվող հանրահավաքի շուրջ զրուցում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Խաչատրյանի հետ։
Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից.
«Որ ուղղությամբ է կառավարությունը գնում, դա արդեն երևում է։
Ինչքան սխալ է մեկ տարվա ընթացքում շոշափոլի արդյունք պահանջելը, այդքան սխալ է ցույց տալը, թե ինչ ես արել:
Ընդունում ենք, որ կառավարությունը պետք է արդյունավետությունը բարձրացնի, բայց դրա համար նախարարություն չեն կրճատում: Դրսից կարդացողը մտածում է բարձր տեխնոլոգիական երկիր է:
Մենք ողջունեցինք ժողովրդական շարժումը, բայց մեր մոտեցումները զարգացման ուղղությամբ տարբերվում է:
Մեր համար մտահոգիչ է, որ գործադիր իշխանությունը օրենսդիր իշխանությանը պարտադրեց իր որոշումը:
Այսօր երկրի առջև մանր-մունր հնչեղ բաները մեջ են գցում, որ օրակարգը շեղեն:
Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Արցախի վերաբերյալ շատ մտահոգիչ էր: Կաթիլ-կաթիլ խորացվում է հայաստանցի-ղարաբաղցի մասնավոր կարծիքը: Հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կրում են այդ կարծիքը:
Արցախում հակահեղափոխականների պայմանագրին մասնակցում էր «Իմ քայլի» երկու պատգամավոր: Վարչապետի հայտարարությունը չեմ կարծում, որ ֆորումի մասին էր:
Հիմա էլ Արցախը դարձավ հակահեղափոխական ճիրան:
Մեր հիմնական կոչն է՝ լրջացեք:
Մենք տեսնում ենք, որ հանդուրժողականություն չկա: Մտնում ես համացանց, այդ հայհոյախառն մտքերը, ատելությունը, տեսնում եմ, որ մի մասը ֆեյք են, մի մասը Հայաստանում չեն, բայց դրա դրսևորումը եղավ կյանքում: Այնքան են ասել սև ու սպիտակ, դա պետք է պոռթկար: Կարող էր չլիներ Հրանտ Մարգարյանը, կարող էր լինել ցանկացած ընդդիմադիր: Մեր ժամանակ, եթե տղամարդը կնոջ հետ քայլում էր, ասում էինք ճանապարհի արի խոսենք, նոր Հայաստանում, սիրո և հանդուրժողականության մթնոլորտում մարդը թոռների հետ քայլում է հարձակվում են այդ մարդու վրա: Քաղաքական գրծչի վրա հարձակում է եղել խուժանի կողմից:
Մեր սկսած ծրագրերը ներկայացնում են որպես հաջողություն:
Էդ բարդ բառը՝ վեթինգը առանց այդ չորս ժամվա չէ՞ր կարող ասել:
Կարծում եմ ամբողջ դատաիրավական համակարգի վրա վստահություն չկա, ողջ դատաիրավական համակարգը թող փոխեն:
Եթե վեթինգի գաղափարը կար, ո՞վ էր խանգարում մեկ տարի առաջ նախաձեռնել:
Կա նաև ժողովուրդ, որ ունի այլ մոտեցումներ և դու պատասխանատու ես բոլոր նրանց համար ովքեր քեզ նաև կողմ չեն քվեարկել, կամ չեն քվեարկել, նրանք էլ քեզանից ոչ պակաս են սիրում այս երկիրը:
Այս ամեն ինչը մենք լուրջ սպառնալիք ենք տեսնում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը