Մայիսի 10-ին կառավարությունը նիստ է անում։ Օրակարգում ներառվել է 32 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող։
Գործադիրը՝
Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով։
Կարծիք կներկայացնի պատգամավորների առաջարկած օրենսդրական նախաձեռնություններին։
Փոփոխության կենթարկի նախկինում ընդունած մի շարք որոշումներ։
Համաձայնություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։
Արմավիրի մարզի Եղեգնուտի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն կնշանակի։
Կսահմանի հողագրունտի հանույթի կարգը։
Կհաստատի ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։
Կհաստատի ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը։
Հավանություն կտա 2017 թվականի ապրիլի 11-ի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Գույք հետ կվերցնի և կամրացնի։
Բնակելի տարածքի նվիրատվություն կանի։
Կտա հարկային արտոնություններ։
Գումար կհատկացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարություններին ։
Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։
Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը