Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։
Դատարանն արդեն լսել է միջնորդությունը, այժմ խոսքը պաշտպանական կողմինն է։
Մարտի 13-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ ծանոթանալով գործին արդեն կարող են լիովին ասել, որ մեղադրանքն անհեթեթություն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը