17 01 2019

Հաստիքների կրճատում, զենքի թույլտվություն, պաշտոնանկություններ․ Կառավարության նիստը



Հունվարի 17-ը կառավարության հերթական նիստի օրն է․ գործադիրի օրակարգում ներառված է 21 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի։

Կառավարությունը՝

Փոփոխություն կանի նախկինում ընդունած մի շարք որոշումներում,

Կսահմանի զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը։

Հավանություն կտա ՀՀ կառավարության, Արմփաուեր փակ բաժնետիրական ընկերության և Ռենկո Ս.Պ.Ա.-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին։

«Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերանվանի «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի։

Կհաստատի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։

Կսահմանի 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խոր. մ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը։

Կարեն Սարուխանյանին կազատի Շիրակի մարզպետի պաշտոնից։

Վահե Ղալումյանին կազատի Տավուշի մարզպետի պաշտոնից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ