23 11 2018

Էրիկ Գրիգորյանը՝ «Ամուլսար»-ի, փոխհատուցումների, ՀԷԿ-երի և այլ կարևոր խնդիրների մասին



Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ոլորտի մի շարք խնդիրների։

Ասաց, որ այսուհետ շարժվելու են ոչ թե փոխհատուցման, այլ կանխարգելման ուղղությամբ։ Նշեց, որ օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման պայմանները, արձանագրվել է 259 խախտում:

«Ամուլսարի» խնդրի շուրջ Նախարար Գրիգորյանն ասաց․ «Ներկայումս մրցութային գործընթաց է ընթանում և միջազգային կազմակերպությունը եզրահանգումների արդյունքների հիման վրա ՀՀ-ն ավելի շատ տեղեկություն կունենա «Ամուլսարի» ազդեցությունների վերաբերյալ»։

Ասաց նաև, որ նախաորակավորում է իրականցվել, խիստ պայմաններ են դրված։ Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ