ՀՀ վճռաբեկ դատարանն քննում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել էր օգոստոսի 13-ին։ Ըստ որոշման՝ վերացվել էր առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել:
Որոշումը բողոքարկել էին թե գլխավոր դատախազությունը, թե պշտպանական կողմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը