08 11 2018

Գործուղման և ընտրական ծախսեր, որոշումների չեղարկում, հիմնարկի լուծարում․ կառավարության նիստը



Նոյեմբերի 8-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել էր 32 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող։

Գործադիրը՝

  • Սահմանեց քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը։
  • «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը չեղարկեց։
  • Սահմանեց ՀՀ-ում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները։
  • Վերաբաշխում արեց պետական բյուջեում։
  • Սահմանեց իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը։
  • Հաստատեց պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքը հաշվեկշռում հաշվառելու կարգը։
  • Գումար հատկացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար։
  • Վահե Դեմիրճյանին գործուղեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն։
  • Հանդես եկավ օրենսդրական նախաձեռնություններով։
  • Հաստատեց «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը։
  • Զորակոչից տարկետում տվեց։
  • Հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը։
  • Ուժը կորցրած ճանաչեց Զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին կառավարության՝ 2010 թվականի որոշումը։
  • Գումար հատկացրեց մշակույթի, Սփյուռքի նախարարություններին։
  • Լուծարեց գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն։
  • Կազմակերպեց գնման գործընթաց։
  • Պետական գույք տվեց վարձակալության։

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ