02 11 2018

«Աննախադեպ» համաներումը՝ ինչպես որ կա



Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովն ընդունեց համաներման մասին օրենքը։ Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մամուլի ասուլիսը՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կարգավորումների վերաբերյալ:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ հատվածներ նախարարի խոսքից:

Համաներումը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։

Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության հիմնախնդիր չկա։

Եթե նախկինում որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչև 3 կամ 5 տարի ժամկետով ազատազրկված անձինք, ապա այս համաներման ակտով այդ շեմը բարձրացվել է 1-ական տարով։

Համաներման ձևով 4 և 6 տարվա շեմը կիրառվել է, երբ քրեական գործի հարուցումը մերժվել է, կամ կարճվում է, քրեական հետապնդում չի իրականացվում կամ դադարեցվում է։

Փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժի չկրած մասը կրճատելու կանոնը, որն աննախադեպ է: Ոչ թե կրճատվում է պատժի կրած մասը, այլ՝ ամբողջ նշանակված պատիժը։

Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2892 անձանցից պատժիչ կազատվեն շուրջ 470-ը և 370-ը կլինեն շահառու և նրանց նկատմամբ կկիրառվի համաներում, կկրճատվի նրանց պատժաչափը և հնարավոր է նաև կարճ ժամանակ հետո հայտնվեն ազատության մեջ։

Ընդհանուր քրեակատարողական հիմնարկներում պահվող 1835 դատապարտյալից 835-ի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի դատապարտյալների 45,5 տոկոսը։

Նախկին համաներման ընթացքում, որն ամենամեծն էր քրեակատարողական հիմնարկներում պահվել է 3571 դատապարտյալ, որից 541-ը ազատվել է պատժի կրումից, իսկ 159-ի նկատմամբ պատժաչափն է կրճատվել, որը կազմում է դատապարտյալների շուրջ 19,6 տոկոսը։

Պրոբացիայի 3800 շահառուներից 2700 անձի նկատմամբ կկիրառվի համաներում՝ ազատելով նրանց պատժիչ կամ դադարեցնելով իրենց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: 71 տոկոսը կստանա այս համաներման պտուղները։

Վարույթի շրջանակներում 3000 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Պրոաբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմիններում առկա գործերով անցնող ընդհանուր թվով 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում։

Հայաստանում առաջին անգամ չէ, որ կիրառվում է այսպիսի համաներում։

Համաներման նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել, եթե որոշակի բացառություն կա այս կանոնից, ապա դա վերաբերվում է «Սասնա Ծռեր»-ին և ապրիլի 24-ի զանգվածային անկարգության դեպքին, ընդ որում ոչ թե անհատական, այլ՝ դարձյալ խմբային բայց ընդհանրական:

Պետությունը պետք է կատարի իր պարտականությունը և պայքարի հանցավորության դեմ, կարողանա կանխարգելել հնարավոր հանցագործությունները։

Ցմահ դատապարտյալները չափից ավելի շատ են Հայաստանի համար, և իրականացնում ենք քաղաքականություն նաև այս ուղղությամբ բարելավվելու իրավիճակը։

Սա նրանց նկատմամբ կայացված դատավճիռների իրավական գնահատականը չէ, մենք միայն պատժի մասով մենք մեր վերաբերմունքը արտահայտում, և չի բացառվում, որ կարող են վերանայվել։

Իմ պաշտոնավարումը պայմանավորված է լինելու այս ընտրություններում «Հանրապետության» կուսակցության դիրքորոշմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ