Հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանն ավագանու նիստ է հրավիրել։ Կնշանակվեն քաղաքապետի առաջին տեղակալը և մյուս 3 տեղակալները։
Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված է Երևանի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, փոխքաղաքապետների պաշտոններին՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։
Այլ հարցեր ևս ընդգրկված են օրակարգում։
Ավագանու նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը