24 08 2018

ՊԵԿ վարչարարությունն ու բիզնես խնդիրները՝ ըստ Ռաֆիկ Մաշադյանի



Օգոստոսի 24-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Թեման է՝ բիզնես խնդիրներ, ՊԵԿ վարչարարություն:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ հատվածներ Մաշադյանի խոսքից:

Հարկ վճարողների 20 տոկոսը համարվում է բարձր ռիսկայնության, 30 տոկոսը՝ միջին, 50 տոկոսը՝ ցածր ռիսկային:

Թեմատիկ հարկային ստուգումները 4 տեսակի են՝ հաշվիչ դրամարկղային մեքնենարի ճշտության, չգրանցված աշխատողների բացահայտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության և ակցիզային դրոշմանիշների կիրառման ստուգումներ:

2017 թվականին չգրանցված աշխատողների ստուգումների 31 տոկոսն ավարտվել է խախտումների չբացահայտմամբ, 2018 թվի նույն ժամանակահատվածում դա դարձել է 38 տոկոս:

Մենք մեր իրականացված ստուգումների մոտ մեկ-երրորդն ավարտում ենք խախտումներ չհայտնաբերելով:

2017 թվականի առաջին 7 ամսիներին իրականացվել է 583 ստուգում և բացահայտվել է 854 չգրանցված աշխատող, այս տարի ստուգումները 522-ն են եղել և գրանցվել է 844 չգրանցված աշխատող:

Առևտրային կազմակերպությունների մոտ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ այս տարի ավելացել է 28 000 գրանցված աշխատակցով:

Հուլիս ամսին առևտրային կազմակերպությունների մոտ ունենք միջին աշխատավարձի բարձրացում, որը կազմում է 188 հազար դրամ, ավելացել է 8000 դրամով:

Առաջին 7 ամսիներին մեր հարկային ներհոսքը նախորդ տարվա համեմատ կազմել են 766, 4 միլիարդ դրամ, այսինքն՝ 106, 7 միլիարդ դրամով ավելի:

Այս տարի հարկ վճարողներին հետ ենք վերադարձրել 61,3 միլիարդ դրամ, որն անցյալ տարվա համեմատ ավել է 42,4 միլիարդ դրամով:

Այս տարի եկամուտների առումով մենք պետական բյուջեն կգերակատարենք:

ՊԵԿ-ը փոքր հարկ վճարողների մոտ ստուգումներ չի իրականցնում: Ստուգումներ ենք իրականացնում 50 միլիոն դրամ և ավել շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ:

Շրջանառության հարկի շեմը 115 միլիոն է, և շրջանառության հարկի դաշտում գործող կազմակերպությունների շուրջ 94 տոկոսն ունեցել է 40 միլիոն շրջանառություն, ընդամենը 0.1 տոկոսն է հատել շեմը և դարձել ավելացված արժեքի հարկ վճարող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ