02 08 2018

Դատավորի անթույլատրելի նվեր, տեխնիկական հրավառություն, ներման խնդրագիր. Կառավարության նիստը



Օգոստոսի 2-ը կառավարության հերթական նիստի օրն էր:

Գործադիրի օրակարգում ներառված էր 28 հարց, որից 23-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը՝

Սահմանեց առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը:

Փոփոխություններ արեց նախկինում ընդունած տասնյակ որոշումներում:

Գումար հատկացրեց եվրադատարանում պարտության համար:

Հաստատեց ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը:

Սահմանեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը:

Սահմանեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները:

«Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի վերակազմավորեց:

Հաստատեց ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիգ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը:

Սահմանեց Արմավիր, Էջմիածին և Արարատի մարզի Լուսաշողի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Ապրանք ներկրելիս հարկային արտոնություն տվեց «ՀԵԼԼՈ» և «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ներին:

Հաստատեց պաշտոնաթող Հանրապետության Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ