20 03 2018

ԱԺ-ում կրկին քառօրյա է. Պատգամավորները Սահմանադրական դատարանի նախագահ կընտրեն



Հայաստանի ԱԺ-ում ընթանում են հերթական քառօրյա նիստերը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառված է 25 հարց:

ԱԺ պատգամավորները կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը մարտի 2-ին ընտրվեց ՍԴ անդամ:

Հիշեցնենք, որ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Նա ընտրվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ