05 03 2018

Սերժ Սարգսյանը միանձնյա չի կայացնում որոշումներ, դա պետք է կայացնի թիմը. ՀՀԿ



Մարտի 5-ին Ազգային ժղովում տեղի ունեցան վանդական ճեպազրույցները, որի ժամանակ ՀՅԴ, «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանն ամփոփեցին խորհրդարանի՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած քառօրյան:

Ճեպազրույցները ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև հրապարակում ենք որոշ մեջբերումներ պատգամավորների խոսքերից:

 

Արմեն Ռուստամյան

Վարչապետի ընտրությունը ֆորմալ բնույթ է կրում. քվեարկության պահին չի որոշվում ով է վարչապետը, ամեն ինչ լինում է մինչ այդ, կոնսուլտացիաներ են ընթանում քաղաքական ուժերի մեջ:

Կոալիցիան արդեն ձևավորված է, չեմ կարծում, թե մինչև ընտրությունը կոալիցիայի հետ բան կկատարվի:

Կարծում եմ, որ ապրիլի 9-ի մոտ վարչապետի վերաբերյալ առաջին քննարկումները տեղի կունենան:

Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ն: Առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին:

Մենք այնպես ենք արել, որ համակարգը զսպի անձին, մենք դա երաշխավորում ենք:

Ժամանակ է պետք, որ հանրությունը փոփոխությունները մարսի:

Խոստումը պահելն ամենամեծ արժեքն է մարդու բարոյական բոլոր արժեքներից:

 

Նիկոլ Փաշինյան

Ես ասել եմ, որ այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ կսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, այդ գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում:

Ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու:

Մեր գործողությունները հիմնված է լինելու ժողովրդի կամարտահայտության վրա: Եթե ժողովրդի կամարտահայտություն չլինի, իշխանափոխությունը կլինի անհնար:

Այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն:

Հայաստանում դրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգը:

 

Վահրամ Բաղդասարյան

Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են փոխվել բաներ:

Սերժ Սարգսյանը միանձնյա չի կայացնում որոշումներ, դա պետք է կայացնի թիմը:

Մենք ձեզ հետ հաճախակի պետք է հանդիպենք, որ իմանանք՝ ինչ է կատարվում մեր կուսակցության ներսում:

Անակնկալների մի սպասեք. մենք որոշում չունենք և քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ