Մամուլի ասուլիսով է հանդես գալիս Երևանի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Թեման՝ զբոսայգիներ, պուրակներ, ստվերոտ ծառուղիներ. Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք Հայաստանի մայրաքաղաքում: Երևանի կենտրոնում բազմամյա ծառերը հատելու և դրանք օտար ծառերով՝ սակուրայով, հուդայածառով և ալբիցիա լենքորանյանով փոխարինելու քաղաքային իշխանությունների որոշման շուրջ աղմուկը, վեճերը չեն հանդարտվում։
Ինչ ճակատագիր է սպասվում մայրաքաղաքի «կանաչ թոքերին»։
Մանրամասները՝ ՈւՂԻՂ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը