Տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կայանալիք համերգին (հունվարի 27-ին լրանում է մեծանուն կոմպոզիտորի 85-ամյակը)։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023 թվականի աշխատանքների ամփոփմանն ու ընթացիկ տարվա անելիքներին։
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ասուլիսի ավարտին լարային կվարտետի կողմից կկատարվեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը