17 01 2023

Այս հայրենները գրելն իմ երազանքն էր, մյուս երազանքը խաղաղ երկինք ունենալն է. Տիգրան Մանսուրյան



Հունվարի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։

Համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ - Նավապետ Բարի» ստեղծագործությունը, խոսք` Մեսրոպ Մաշտոցի։ Այն Հայաստանում հնչելու է առաջին անգամ։

Համերգը կրում է «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը, և կներկայացնի երաժշտության ու պոեզիայի գեղեցիկ ներդաշնակությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ