25 01 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Ասուլիս․ աղմկահարույց Սև ցուցակից անուններ են հանվել՝ դատարանի որոշմամբ



 

Օրերս ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

Այս առիթով տեղի է ունենում մամուլի ասուլիս, որին մասնակցում են գործով ներգրավված փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ միացմամբ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ