31 08 2023

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց. Ուղիղ



Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով նորից հավաքվել են 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները: Նրանց պտմամբ, այսօր պետք է հանդիպում տեղի ունենար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այսօր նախարարություն գալուց հետո պարզել են, որ Պապիկյանի հետ հանդիպումը չի կայանալու:

Նախարարությունից ասել են, թե գնդապետը  սխալ է հասկացել, Պապիկյանը ոչ թե այսօր, այլ վաղն է ընդունելու ծնողներին: Անհետ կորած զինծառայողների հարազատներին զայրացրել է այդ մեկնաբանությունը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ