SOS Artsakh 24֊ժամյա նստացույցն ամփոփվում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 27-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել էր 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։
Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկեց առավոտյան 08։30-ից և ավարտվում է 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը