Մամուլի ասուլիսով են հանդես գալիս փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը և Վարդուհի Էլբակյանը։ Ասուլիսը վերաբերում է Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Նախաքննական մարմինը մոտ օրերս նշված միջադեպի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով որոշում է կայացնելու, որի արդյունքում նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել և հատկապես անդրադարձ կլինի Գայանե Մարտիրոսյանի վրա հնարավոր ճնշումներին, նրա հետագա գործողություններին և քրեական վարույթին:
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը