Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցում բանավիճեցին փաստաբանն ու մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ մնալով ազատության մեջ՝ տուժող Աշոտ Փաշինյանի վրա ճնշում կգործադրի կալանավորված Գայանե Մարտիրոսյանը։ Փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ պնդում էր, որ Աշոտ Փաշինյանը անվտանգության ծառայությունների պահպանության տակ է։ «Եթե վարչապետը չի կարողանում անվտանգության համակարգով մի հատ ոևդի պաշտպանել․․․»,-փաստաբանի խոսքից հետո բանավեճ առաջացավ։
Դատավորը ընդմիջեց նիստը 15 րոպեով։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Ավան-Նոր Նորք մասնաշենքում տեղի է ունենում Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առևանգելու վերաբերյալ դատական նիստ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը