21 04 2023

Կացարանում հրդեհից զոհված զինծառայողների ծնողները փողոց են փակում․ ՈւՂԻՂ



Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Վաղ առավոտից բողոքի ցույց անող՝ Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները փակում են Տիգրան Մեծի պողոտան։

Առավոտյան մեկ անգամ փակել էին պողոտան, այնուհետև բացել՝ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տալով ընդունել իրենց։ Նիկոլ Փաշինյանը նրանց ընդունելու փոխարեն գնաց Ազգային ժողով։ Ծնողները այժմ շարունակում են ակցիան։

Նրանք չեն հավատում, որ իրենց զավակները զոհվել են հրդեհից։ Նրանք նաև բողոքում են, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ պաշտպանության նախարարը իրենց չեն ընդունում։

Մանրամասները՝ ՈՒՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ