12:30-ի սահմաններում իմ տղան խոսել է իր ընկերուհու հետ, ասում են հրդեհը 12:40-ի սահմաններում է եղել, 10 րոպեի ընթացքում էդ ոնց քնեց, որ չարթնացավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայր:
Նշենք, որ Հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներն վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի դիմաց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը