31 07 2024

Դատախազն ու կացարանում զոհված զինվորների հարազատները դատարանում վիճեցին

Դատախազն ու կացարանում զոհված զինվորների հարազատները դատարանում վիճեցին

 

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում այսօր՝ հուլիսի 31-ին, շարունակվում էր 2023թ․ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ գործով դատախազի ու զոհվածների ծնողների միջև այն բանից հետո, երբ փաստաբանը մեղադրեց նախաքննական մարմնին պատշաճ քննություն չկատարելու մեջ։

Մի քանի րոպե շարունակ վիճաբանություն էր ընթանում, որը չկարողանալով կարգավորել՝ դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում՝ ասելով․ «իրար հետ լուծեք ձեր հարցերը»։

Նշենք, որ դատական նիստը վկաների հարցաքննության փուլում է։

Հավելենք, որ հրդեհի պաշտոնական վարկածը Նիկոլ Փաշինյանի՝ հրդեհից հետո կառավարության նիստում առաջ քաշած վարկածն է, թե՝ սպան բենզինի կանեստրով փորձել է վառարանը վառել, և երբ կրակը բռնկվել է, բնազդաբար նետել է կացարանի ուղղությամբ, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։

Զոհերի հարազատները, սակայն, չեն հավատում այս վարկածին՝ նշելով, որ այն հերքվել է դատաքննության ընթացքում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ