23 02 2023

Արամ Գասպարյանը 18-ամսյա կալանքից հետո ազատ է արձակվում․ ՈւՂԻՂ



 

ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ է արձակվում «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

Արամ Գասպարյանը ԱԱԾ նախկին աշխատակից է՝ Չիկո ծածկանունով։ Կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի էր անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես դեպարտամենտի ղեկավար։

Ավելի քան 18 ամիս է՝ գտնվում էր կալանքի տակ՝ ունենալով առողջական խնդիրներ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել էր։ 

«Առնվազն գործի ընթացքն ինձ համար հասկանալի չէ․ խոսում ենք մի մարդու մասին, ով 530 օր կալանավորված է, սա շատ մեծ թիվ է․ մենք չենք խոսում պատժի մասին, խոսում ենք խափանման միջոցի մասին  և  եթե խափանման միջոցը 530 օր կիրառված է, վերջին անգամ մարդը լսված է լինում 7 ամիս առաջ, պատկերցնո՞ւմ եք 7 ամիս դատարանը չի տեսել այս մարդուն, առողջական խմնդիր ունի, թե՝ չէ, կարողանո՞ւմ  է ոտքի կանգնել, թե՝ ոչ, փաստացի գրեթե չի կարողանում, սա է իրականութունը։  Ստացվում է ամենաբսուրդային խիստ մոտեցման պայմաններում , միևնույն է, արդեն  ինքը կարող էր ասել՝  ինձ պայմանական վաղաժամկետ ազատ արձակեք․  նման վիճակում ումի՞ց պետք է թաքնվի կամ՝  խոչընդոտի»,- հունվարի 30-ի դատական նիստից հետո լրագրողներին ասել էր Արամ Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ