02 12 2022

ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկում է «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը․ ՈւՂԻՂ



 

ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։ Օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։

Հիմնական զեկուցողը Անդրանիկ Թևանյանն է։ Նա նշում է, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, այլապես մեր լռությունը կդիտվի վախի կամ համաձայնության նշան։

Հայտարարության մասին մանրամասն՝ այստեղ։ 

Նշենք, որ «Քաղքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է ձեռնպահ դիրքորոշման մասին, քանի որ, ըստ նրանց, «Հայաստան» խմբակցության տեքստի հետ անհամաձայնություն ունեն։

ԱԺ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ