23 11 2022

Երևանում ըթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Ուղիղ



Երևանի «Դվին» համալիրում մեկնարկում է  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը՝ պետությունների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, այնուհետև այն կշարունակվի՝ ընդլայնված կազմով:

Հայաստանը կազմակերպությունում նախագահությունը կփոխանցի Բելառուսին։ Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման հետ կապված և այլ կարևոր հարցեր։

Հիշեցնենք, որ մինչ այդ տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, ՊՆ ղեկավարների, ԱԽ քարտուղարների խորհրդի նիստերը՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ