Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվում է 2023թ. պետական բյուջեն:
Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
1-«ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն:
2-«ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում , տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն և ջրային տնտեսություն:
Զեկուցողներն են՝ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և այլոք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը