Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը։
Օրակարգում Սիսիան համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի, Սիսիան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու, եւ նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին հարցերն են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ավագանու խմբակցությունները պետք է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը