Սյունիքի մարզի Սիսիան համայնքը նոր ղեկավար ունի:
Ավագանու 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրվել ՔՊ խմբակցության անդամ 34-ամյա Հովսեփ Առաքելյանը։
Նշենք, որ ՔՊ-ն Սիսիան համայնքում ունի 13 ավագանի, ինչը նշանակում է՝ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ընդդիմադիր ավագանիների կողմից է։
Համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը և նրա երկու տեղակալներ՝ Կարեն Հովհաննիսյանը և Գարիկ Հակոբյանը հեռացել են զբաղեցրած պաշտոններից։ Նախկին համայնքապետի նախկին տեղակալները հրաժարվել են նաև ավագանու մանդատներից:
Սիսիանի նորընտիր համայնքապետ Հովսեփ Առաքելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը