Փեթակ առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում:
Yerevan.Today-ը հայտնել էր, որ Փեթակ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի:
«Այսօր առավոտյան սովորականի պես Փեթակի վաճառակետերի աշխատակիցներն ու վարձակալները մոտեցել են շենքին, որ դռները բացեն-մտնեն ներս, սակայն նրանց բոթով դիմավորել են ԱԻՆ աշխատակիցները՝ հայտնելով, որ թույլ չեն տալիս մուտք գործել Փեթակի տարածք։ Պարզվում է՝ որոշում կա՝ փակելու առևտրի կենտրոնը, ընդ որում մեզ ահազանգող առտրականները չգիտեն, պարզաբանում չեն ստացել՝ ժամանակավո՞ր բնույթ է կրելու այս որոշումը՝ զուտ Սուրմալուի պայթյունի նախադեպքով պետության մեղքերը մաքրելու նպատակով, թե անվտանգային խնդիրների պատրվակով Կառավարությունը կացնային քայլերով գնում է այս երկու հսկա առևտրի կենտրոնները վերացնելու, տարածքը պրոիշխանական մեծահարուստներին վաճառելու ճանապարհով»։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը