Արցախի տեղահանումից հետո թվերը, թե քանի անձ է տեղահանվել, մինչ օրս էլ տատանվում են և հստակ չեն։ Արցախցիների մի մասն, ըստ տեղացիների, անգամ չեն էլ հաշվառվել և հենց առաջին իսկ օրը լքել են Հայաստանը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Կայքը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով.
Պատասխանը հետևյալն է․ «Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս մասին հայտնել էր ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։
Այսինքն, ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով։
Մանրամասները՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը