30 12 2024

Երևանում պարեկները վնասվածքներ են պատճառել 3 քաղաքացիների․ մանրամասներ․ shamshyan.com

Երևանում պարեկները վնասվածքներ են պատճառել 3 քաղաքացիների․ մանրամասներ․ shamshyan.com

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի 29 հասցեում գտնվող Գերմանիայի Հանրապետության դեսպանատանից ոստիկանների կողմից բռնության և ծեծի ենթարկվելու հետևանքով «ձախ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 62-ամյա Է․ Հ-ն, «ձախ արմունկհոդի և աջ ճաճանչ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշակական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 60-ամյա Վ․ Ա-ն և «աջ ճաճանչ-դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ՝ 48-ամյա Ք. Ա-ն։

Վ. Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նշված հասցեի մուտքի մոտ հերթը խախտելու շուրջ ծագած տարաձայնության ժամանակ, դեսպանատան աշխատակիցները անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո ահազանգել են ոստիկանություն և պարեկային ծառայողները բռնություն գործադրելով իրենց նկատմամբ դեսպանատան տարածքից, ձեռնաշղթա կիրառելով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժին՝ ինչի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ