Նորից բունտ է հասունանում Երևանում, Փեթակ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի, Yerevan.Today-ին ահազանգում են առևտրականները՝ քիչ առաջ են տհաճ անակնկալն ստացել ԱԻՆ-ից։
Այսօր առավոտյան սովորականի պես Փեթակի վաճառակետերի աշխատակիցներն ու վարձակալները մոտեցել են շենքին, որ դռները բացեն-մտնեն ներս, սակայն նրանց բոթով դիմավորել են ԱԻՆ աշխատակիցները՝ հայտնելով, որ թույլ չեն տալիս մուտք գործել Փեթակի տարածք։ Պարզվում է՝ որոշում կա՝ փակելու առևտրի կենտրոնը, ընդ որում մեզ ահազանգող առտրականները չգիտեն, պարզաբանում չեն ստացել՝ ժամանակավո՞ր բնույթ է կրելու այս որոշումը՝ զուտ Սուրմալուի պայթյունի նախադեպքով պետության մեղքերը մաքրելու նպատակով, թե անվտանգային խնդիրների պատրվակով Կառավարությունը կացնային քայլերով գնում է այս երկու հսկա առևտրի կենտրոնները վերացնելու, տարածքը պրոիշխանական մեծահարուստներին վաճառելու ճանապարհով։
Հենց հիմա առևտրականները միավորվել և գալիս են Կառվարության շենքի մոտ՝ միտինգ են անում, Yerevan.Today-ին հայտնեցին, որ իրենց պահանջները կհրապարակեն տեղում, երբ լրատվամիջոցները գան լուսաբանելու։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը