Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան» ՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Կարապետյանին բերման են ենթարկել Մոսկվայի Տվերսկայա փողոցից։ Նրա նկատմամբ, իբր, հետախուզում է հայտարարվել հայրենիքում ՝ «ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «իշխանության չարաշահում» հոդվածներով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արշակ Կարապետյանն ազատ է արձակվել։
Կարապետյանը երեք տարի եղել է Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը և ղեկավարել ՀՀ ՊՆ-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը