30 12 2024

Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Վարդան Օսկանյան

Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Վարդան Օսկանյան

 

«Փաշինյանը երբ եկավ իշխանության, երկու բան փոշիացրեց. մեկը, որ ԼՂ-ի մասով եղածը՝ Մադրիդյան փաստաթուղթը արհամարհեց, մի կողմ դրեց, երկրորդն էլ՝ լեգիտիմությունը չօգտագործեց»,- «5-րդ ալիք»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը մեծ հնարավորություն ուներ Լեռնային Ղարաբաղի հարցին վերջնական լուծում տալու համար:

«Եթե Փաշինյանն իր լեգիտիմությունը և սեղանի վրա եղած հնարավորությունն օգտագործեր, մենք այսօր կունենայինք ԼՂԻՄ-ը՝ ամբողջությամբ, 10-20 կմ միջանցքով Լաչին՝ միջանկյալ կարգավիճակով և ռեֆերենդումի հեռանկարով: Պատերազմ էլ չէր լինի»,- նշել է Օսկանյանը:

Նրա խոսքով, մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. «Փաշինյանը, կարծեմ Փարիզում համայնքի հետ հանդիպմանը, ինքն էր ասել, որ Ադրբեջանը հաշտվել է Ղարաբաղի հետ, խնդիրը հարակից տարածքների խնդիրն է»,- շարունակելով խոսքը՝ ասել է Օսկանյանը և մատնանշել, որ «եթե Փաշինյանը Քելբաջարի և Լաչինի ոչ կորիդորային մասի զիջումը աներ, մենք այսօր կունենայինք ԼՂԻՄ»:

«2018-ից հետո մեր երկրում այս ամենը եղավ, որովհետև Փաշինյանը ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ ռազմաքաղաքական փորձ չուներ: Ինքն օգտագործեց իշխանափոխության պահը: Ինքը պատրաստ չէր առաջնորդի աթոռին հայտնվելուն»,-նշել է Օսկանյանը՝ հավելելով. «Հայաստանի ղեկավար լինելը, հատկապես այդ կրիտիկական պահին, Փաշինյանի հագով չէր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ