Զոհված զինծառայողների հարազատները Դատախազությունից հետո ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։
Այստեղից զոհվածների հարազատները երթով կշարժվեն Կառավարություն եւ Դատախազություն, ապա կրկին Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը