15 04 2020

Մենուա Հարությունյան․ Տպավորություն ունեմ, որ Հայաստանը գրավել են թշնամիները



«Եթե մենք լինեինք պետություն, որն ունենար արժեհամակարգ ու մտածողություն, Ալեն Սիմոնյանը պետք է արդեն հրաժարական տված լիներ»,- Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին արված գրառմանը։

«Ժամանակին եթե մենք պաշտպանեինք վեհափառին, էսօր նման լկտի գնահատականներ չէին հնչեցնի։ Սա մեր բոլորի ամոթն է։ Ին՞չ է նշանակում, որ մեր՝ քրիստոնյա հանրության հանրային խորհրդի նախագահը՝ գրանտակեր, գրանտներ ծծող մեկը, կանգնում-հայտարարում է՝ վեհափառը թող գնա մոմ վաճառի՞»,- ասաց Մենուա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով, ինչից հետո նրա դեմ գրառումներով հանդես եկան ԱԺ փոխնախագահն ու հանրային խորհրդի նախագահը։

Հարցազրույցում անդրադարձել ենք նաև դատավոր Աննա Դանիբեկյանի՝ մեկ ամիս շարունակ դատական նիստ չնշանակելուն, ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներին ու կառավարության տված աջակցությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հաղորդումը եթեր է հեռարձակվում նաև «5-րդ ալիք» հեռուստատեսությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ