Օրերս մամուլի ասուլիսում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճշգրտորեն ներկայացրեց Հայաստանի անվտանգային իրավիճակն ու հեռանկարները․ Անվտանգային երեք ուղղություն ունենք՝ սեփական զինված ուժերը հզորացնել, երկրորդը ՀԱՊԿ-ն է, երրորդը՝ երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ։ Բանակը վատ վիճակում է, տարել են քայքայման, պատերազմի ժամանակ ոչինչ չեն թողել, պատերազմից հետո էլ վերականգնման որևէ քայլ չեն արել։ ՀԱՊԿ անդամ պետությունները հիմա ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, այդ կառույցից շատ լուրջ բան սպասել պետք չէ, մի անգամ աշխատեց Ղազախստանի դեպքում ու հարց է՝ հաջորդ անգամ, երբ Հայաստանին պետք լինի, կաշխատի՞, թե՞ ոչ․ դա էլ մեծամասնմբ կախվծ է իշխանության դրած խնդիրներից։ Պատերազմի ընթացքում բոլորը գոռում էին ՀԱՊԿ-ՀԱՊԿ, բայց ոչ էլ անգամ դիմեցին։ Ղազախստանի մասով աշխատեց։ Անվտանգության մյուս ուղղությունը մնում է Ռուսաստանը․ այ Ռուսաստանի հետ պետք է լավ հարբերություններ հաստատել, և զինել մեր բանակը։ Ռազմարդյունաբերական կոպլեքս պետք է ստեղծել։ Իսկ Հայաստանը նման հարցով դիմե՞լ է Ռուսաստանին։ Ոչ։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է այսօր, բայց նրա հետ աշխատանք չկա, ինչը ցույց տվեց վերջին՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Փաստացի՝ Ադրբեջանը նույն համագործակցության ձևաչափն ունեցավ, ինչ Հայաստանը, բացառությամբ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ից։
Հայաստանն ունի նաև մեկ այլ ճանապարհ՝ չմտածել իր անվտանգության մասին, ինչպես հիմա է անում և գնալ թուրք-ադրբեջանական այսպես կոչված՝ բարեկամության ճանապարհով, որը Ռոբերտ Քոչարյանը բնորոշում է որպես պլանավոված աջարիզացիա։ Ասես մեկ ա՝ թուրքերին չեմ կարող հաղթել, ուրեմն բարեկամություն անեմ։ Դրա արդյունքում Թուրքիան տնտեսապես գրավելու է Հայաստանը, Հայաստանի ռազմավարական ոլորտները ու ազդի ամեն ինչի վրա, այդ թվում՝ քաղաքական ղեկավարության ու որոշումների։ Հայաստանն այս պահին այդ ճաանապարհով է գնում։ Իհարկե՝ կան մարդիկ, որ ասում են՝ ավելի լավ է թուրքի դռան շունը լինել, ուրախանում են Պուտինին Էրդողանի արձագանքից։
Ժողովուրդ, երրորդ տարբերակ չկա։ Կա՛մ Ռուստանի հետ ես կապում քո ապագան, կա՛մ Թուրքիայի։ Նրանք, ովքեր ասում են՝ արևմուտք, Ամերիկա, Ռուսաստանը մեզ խանգարում է, այ եթե Ռուսաստանը ձեռք քաշի, մեզ Ֆրանսիան կօգնի, այսինչը կօգնի, չի լինելու։ Հենց Ուկրաինական դեպքերը կրկին ապացուցեցին, որ չի լինելու։ Հիշում ե՞ք, որ Նիկոլը հեղփոխությունից հետո գնաց եվրոպայից փող ուզելու, էնքան քիչ առաջարկեցին, նա էլ նեղվեց, թե մեր օլիգարխի գրպանները թափ տանք ավելի շատ գումար դուրս կգա։ Էն 2,5 մլրդ դոլարն էլ, որ հիմա իբր պետք է տան, պարզվեց՝ համարյա լրիվ վարկ է։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ի՞նչ արեցին Արևմուտքն ու ԱՄՆ-ն այդ երկրի հետ․ 100 ինքնաթիռ զենք տարան, հենց պատերազմի առաջին օրը հայտարարեցին 1,2 մլրդ եվրո օգնություն տրամադրելու մասին, ու ի՞նչ․ պատերազմի նույն առաջին օրը Ռուսաստանը հասավ Կիև։ Պուտինը հայտարարեց՝ թող որևէ մեկը փորձի դառնալ երրորդ կողմ, էնպիսի հարված կհասցնենք, որ կյանքում ուշքի չի գա։ Ռուսական բանակը աշխարհում ամենահզորներից է, Ուկրաինան մտավ կոնֆլիկտի մեջ՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ն կօգնի, սա կօգնի, նա կօգնի։ ՆԱՏՕ-ն ասաց՝ չենք ընդունելու Ուկրաինային, ԱՄՆ-ն ասաց՝ Ռուսաստանի հետ չենք պատերազմի, Ֆրանսիան սկսեց բանակցությունների միջնորդ դառնալ՝ լրիվ իզուր, եվրոպական մի քանի քաղաքների շենքեր ներկեցին Ուկրաինայի դրոշի գույներով։ Բոլորը քաշվեցին մի կողմ, Զելինսկին մնաց երգիչների ու դերասանների աջակցության հույսին։ Էնքան վատ է վիճակները, որ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը Ֆեյսբուքով կոչ է անում քաղաքացիականներին պատշգամբներից Մոլոտովի կոկտեյլներ շպրտել ռուսական տեխնիկայի վրա, փողոցի մեջտեղում կանգնեցրել են բեռնատարն ու աջ ու ձախ զենք են բաժանում՝ առանց փաստաթղթերի, առանց նայելու ով է։ Առավոտ էլ Զելինսկին տխուր դեմքով ասաց մենք մնացել ենք միայնակ։ Անգամ Թուրքիան, որ բայրաքաթարեր մատակարարեց, որ ուզում էր մտնել Ղրիմ, հիմա ասում է՝ ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող Ռուսաստանի դեմ փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Անգամ Վրաստանը, որն իրեն համարում է Ռուսաստանի թշնամի, ասում է՝ ես չեմ պատրաստվում միանալ պատժամիջոցներին ՌԴ դեմ։ Մարդը տեսավ, թե ոնց «քցեցին» Ուկրաինային․ իրենց աչքի առաջ, վաղը նույնը անելու են իրենց հետ։ Մարդիկ «զադնի» են դնում։ Ավելին ասեմ, էս պատերազմի արդյունքով Ուկրաինայում նոր նախագահ կլինի և իմ կարծիքով՝ կլինի ռուսամետ կամ նետրալ կողմնորոշմամբ։ Վրաստանն էլ է այդպես լինելու։
Հայաստանն ունի 4 հարևան պետություն, Թուրքիայի հետ ունենք պատմական վատագույն հարաբերություններ, Ադրբեջանի հետ ունենք վատ հարաբերություն այդ երկրի ձևավորման պահից, Վրաստանի հետ հարաբերությունների հերն անիծել ենք, Պարսկաստանի հետ անիծել ենք էն կարգի, որ թույլ ենք տալիս արդեն ադրբեջանցիները գան Հայաստան ու կեղծեն պարսկական մշակույթը․ մեր փոխարեն դատապարտում է Իրանը։ Ու մենք շարունակ մեր տակ ռումբեր ենք շարում։ Վրաստանը թշնամի պետություններով շրջապատված չէր, Ուկրաինան շրջապատված էր բարեկամ պետություններով, նրանց ուղեղը կարողացան ուտել այնպես, որ դեմ հանեցին դարավոր բարեկամական երկիր Ռուսատսնին։ Բնականաբար՝ նպատակն էր այդ պետությունների լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ խզել, և այդ նպատակի համար օգտագործեցին նմանատիպ անփորձ, պոպուլիստ ղեկավարների։ Արդյունքում կործանեցին այդ պետությունները։
Այս ամենը տեսնելով՝ Հայաստանը միայն քաղաքականությունը փոխելով չի կարող այս մարտահրավերների տակից դուրս գալ, այստեղ պետք է լուրջ, փորձառու, պատասխանատու և հայրենասեր իշխանություն։ Այսօրվա իշխանությունը դա չի անելու, նրանք, ովքեր իրենց մոտ են պահում Նիկոլի իշխանության ղեկավարման պուլտը, թքած ունեն Հայաստանի վրա ու որպես փորձարկվողի, մեզ էլ կտանեն կործանման, ներսից պետք է ժողովուրդը պարտադրի։
Ի դեպ, ժողովուրդ, պետք չէ ուղղակի հանգիստ լինել, թե Ռուսաստանը հաղթում է, ինքնաբերաբար մեզ համար լավ կլինի, մեզ մոտ ռազմաբազա ունի և այլն։ Չէ, ժողովուրդ, դա քիչ է։ Ընդամենը օրերս, արդեն նշեցի՝ փետրվարի 22-ին, Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին, դա էլ Հայաստանը անհասկանալիորեն ողջունեց։ Ռուսաստանին պետք է եթե դաշնակցում ես իր հետ, լինես ուժեղ, որ դու բեռ չլինես իր վրա։ Այսօր Հայաստանը բեռ է։ Ռուսաստանի հետ պետք է հարաբերություն կառուցես ոչ թե որպես ծառա, այլ՝ վստահելի գործընկեր։ Էն 20 տարի, որ պատերազմ չկար, խաղաղ էր, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ էին, եվրոպայի հետ բարեկամական և վստահելի հարաբերություններ էին, հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ստաբիլ, զարգացող, բարեկամական հարաբերություններ էին, Թուրքիան էր մեզ խնդրում իր հետ հրաբերությյուններ ունենալ, ոչ թե մենք էինք հանդիպում մուրում, շատերին թվում էր, թե դա բնական է, էդպես էլ պետք է լիներ։ Ոչ, էդպես չպետք է լիներ, Հայաստանը մարդիկ էին ղեկավարում, որ ամեն օր աշխատում էին էդ ուղղությամբ։
Կարճ ասած՝ Հայաստանին պետք է ուժեղ ղեկավարություն, որ կարողանա էս բարդ վիճակում երկիրը նոր ցնցումներից զերծ պահել, տանել կայուն զարգացման։ Իմ կարծիքով, պետք է անմիջապես դեն նետել հայ-թուրաքական օրակարգը, ակտիվորեն կենտրոնանալ հայ-ռուսականին և գնալ ճշգրիտ հաշվարկի քայլերով։ Մաթեմատիկական ճշգրտություն է պետք, հաշվարկներ, որ պարտության, արկածախնդրության չտանեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը