17 11 2021

«Կարճ ասած»․ Սուտ, որը քանդում է մեր տունը



Արդեն երեք ու կես տարի է, որ մեր երկիրը ձեռք է բերել ֆեյքապետության բոլոր ատրիբուտները։ Ու հենց մի ծայրահեղ իրավիճակ է ստեղծվում, մարդկանց բթացնելու համար ֆեյքապետությունը սկսում է աշխատել ամբողջ ծավալով։ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Ամբողջ օրվա ընթացքում ՊՆ-ն բացի նրանից, որ մարտեր են ընթանում, այլ բան չասաց։ Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, որը հանրությանը շատ ավելի հայտնի է DJ Էդո անվամբ, հայտնում էր՝ ունենք 15 զոհ 4 վիրավոր։ Ի՞նչ թվեր էին դրանք․ մենք դա ընկալում էինք պաշտոնական, որովհետև խոսքը բարձր պաշտոնյայի մասին էր։ Առավոտյան ՊՆ-ն նոր զարթնում է ու խոսում է 1 զոհի, 13 գերու և 24 անհետ կորածի մասին։ Հետո հայտնում է՝ ոչ մի վիրավոր չունենք։ Շատ լավ է, որ վիրավոր չունենք, բայց այդ ի՞նչ 15 զոհի և 4 վիրավորի մասին էր իմացել DJ էդոն։ Այսինքն ԱԺ հանձնաժողովի նախագահը ֆեյք ինֆորմացիա՞ է փոխանցում, թե՞ ՊՆ-ն է ֆեյք ինֆորմացիա փոխանցում։ Թե՞ երկուսին էլ չհավատանք։ Սա պետություն է, վերջ ի վերջո, դասեր չքաղեցի՞ք ձեր նախորդ վարած պատերազմում ինֆորմացիոն սխալներից, ինչի՞ եք հանրությանը տեռորի ենթարկում։ Սեփական երկրի տղերքի զոհվելու վրա սրանք քաղաքական կարիերա են անում։

Դա միակ ֆեյքային ինֆորմացիան չէր, որով մի ամբողջ օր յոլա տարան անհանգիստ ժողովրդին։ Ու հավատացեք՝ ամենաայլանդակը չէր։ Նիկոլը երեկ ֆաս հրահանգ էր տվել ուսապարկերին։ Հայաստանը խնդրում է Ռուսաստանին օգնել, բայց ոչ թե խնդրում է պաշտոնապես, այլ ԱԽ քարտուղարը գնում է Հ1-ի եթեր ու ի միջի այլոց դա է ասում, որ պատրաստվում են դիմել։ Դրանից հետո հեռախոսով խոսում են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները, Շոյգուն ասում է՝ պատրաստ ենք օգնել, խոսում են Պուտինն ու Նիկոլը, բայց բառ անգամ չկա Ռուսաստանին դիմելու մասին։ Ռուսաստանից զանգում են էնտեղ մեր դեսպանին, ասում է՝ դեռ գրավոր չենք դիմել, ՀԱՊԿ-ն ասում է՝ չեն դիմել, Ռուսաստանի դեսպանն ասում է՝ չեն դիմել, անվտանգության խորհրդի նիստ է անում Նիկոլը ու ոչ մի բառ չի ասում ՌԴ-ին դիմելու մասին։ Ու էդ ամենին զուգահեռ՝ ինչքան ՔՊ-ական կա՝ ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ու մունաթ է գալիս, աքլորանում են, հաթաթա են տալիս Ռուսաստանին, թե՝ նենց չանեք՝ ուղղություններս փոխենք, ա՛յ ռուսներ։ Նայեք հա, կգնանք ԱՄՆ, հենա՝ Բայդենը հրավիրել ա Նիկոլին։ Սա ամենավտանգավոր ֆեյքային խաղն էր, որը սկսել էին դեռ 2018-ից, որը մինչ օրս սրանք խաղում են։ Որ չես դիմել, ի՞նչ ես ելույթներ ունենում։ Ի՞նչ է, Պուտինը պտի նստի ու Հ1-ով նայի քո ԱԽՔ-ի հարցազրույցը՞։

Էս էն հերթական բլեֆներից չի՞, էն որ հակառուսական հիստերիա են ստեղծում, հետո որ կորուստներ ունենանք, ասեն՝ դե ռուսին դիմեցինք, բան չարեց։ Խնդրեմ՝ կա 13 գերի։ Ռուսներին օգնության համար չեն դիմել, մունաթ են գալիս ու խնդրել են՝ գա գերիներին բերի։

Մի հարց էլ է առաջանում․ էդ ինչո՞ւ հենց մի բան լինում է, առաջինը ընկնում եք ռուսների դուռը, ՀԱՊԿ հիշում, բա մեր ՊՆ-ն ինչի՞ համար է, վարչապետն ո՞ւմ է պետք, եթե առաջինը Պուտին ու ՌԴ ենք կանչում։ Բա ձեզ պատռում էիք, թե բոլոր հարցերը կլուծեք, խաղաղության դարաշրջան եք բացում։ Եթե պտի Պուտինն ու ՀԱՊԿ-ն լուծեն, էլ դուք ո՞ւմ եք պետք, ա՛յ ՔՊ-ներ։ Հա, ի դեպ, պատերազմը դուք չեք կանգնեցրել, ռուսներն են կանգնեցրել։ Ասում եք՝ կդիմենք ուրիշներին․ բա դիմեիք, ԱՄՆ-ն, Կանադան, ՄԱԿ-ը կոչեր էին անում, իսկ ՌԴ-ն դադարեցրեց: Դու քշում ես իրենց վրա՝ իմանալով, որ գերիներին ինքն է բերում։ Բա սա ո՞նց հասկանանք։ Էս ի՞նչ արկածախնդության մեջ եք ներքաշում մեզ բոլորիս։

Պատերազմից անցել է մեկ տարի, Նիկոլն ասում էր՝ բանակը բարեփոխում ենք, մեկ տարվա ընթացքում քա՞նի հատ զենք ես առել ու ի՞նչ զենք ես առել, դատախազներիդ փողն ավելացրել ես, դեպուտատներիդ ձեռի ծախսն ավելացրել ես, շոուներին ինչքան ուզես՝ գումար տվել ես, բանակի՞ն ինչ ես տվել։ Միայն ֆեյքային լուրեր են տարածել, որ բանակը բարեփոխում են ու վերջ։ Բա որ մարդը ասել ա բանակը վերացնում եմ, էլ ինչի՞ զինի։

Բանակը էսօր զոհ է գնում Նիկոլի ֆեյքային գործունեությանը։ Մենք մի քանի ամիսը մեկ սենց պատկերի ենք ականատես լինում, գերիներ ենք տալիս, զոհ ենք տալիս, անհետ կորածներ, դիրքեր ենք տալիս, որովհետև ունենք ֆեյք ղեկավարություն։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի ֆորմատով է ղեկավարությունն աշխատում։ Երեկ ՊՆ-ն լուռ էր, Նիկոլի թերթն էր իր հաշվին զոհեր ավելացնում՝ 10 զոհ, 15 զոհ։ Նույն էդ ֆեյքային տրամաբանությամբ էր, որ մեր երկրի թիվ երկրորդ ֆեյք Արծրունը, թշնամու գրոհի կեսից ոտավորվեց, թե՝ «գնամ գործ անելու»։

Մենք գիտենք, որ ունենք տարածքային կորուստներ, բայց պաշտպանության հանձնաժողովի նախագահն անհարկի թեթևացնում է վիճակը, ասում է՝ հետ ենք բերել մեծ մասը։ Սա էս վիճակում գնում է Հ1-ի եթեր ու ասում է՝ ընդդիմությունն է մեղավոր, որ հարձակվել է։ Ո՞նց է՜, ինչո՞վ է ընդդիմությունը մեղավոր, այ անողնաշարավորներ, ընդդիմություն է բանակցե՞լ, ընդդիմությունն է պատերազմ վարե՞լ, ընդդիմությունն ունի ուղիղ կապ Ալիևի հե՞տ, թե՞ դուք։ Ընդդիմությունն է ասել, որ էդ փաստաթուղթը ստորագրելու ե՞մ, ընդդիմությո՞ւնն է խաբել, թե դիմում է ՀԱՊԿ-ին՝ ժողովրդին հանգստացնելու համար, բայց չի դիմել։ Ընդդիմությունն է՞ տանում մեր տղերքին մատաղ անելու, որ արդարացնի Ադրբեջանին Նախիջևանով ուղիղ կապ տալը։

Նիկոլի՝ ֆեյքային տրամաբանությամբ աշխատող պաշտոնյաները երեկ վրա էին տվել․ տեսեք․ ԱԽ քարտուղարը Հ1-ի եթերում հայտարարում է՝ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր։ Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը»։ Արմեն Գրիգորյանը տպավորություն էր ստեղծել, թե Բայդենը Նիկոլին հրավիրել է ԱՄՆ, սա էլ գնում է։ Մե խինդ, հատկապես Արևմտյան շրջանակներին սպասարկողներն ու աջակիցները մե ուրախության մեջ էին։ Իշխանական պատգամավորներն էլ (դե արդեն ԱՄՆ են մտնում) ոգևորվել էին ու ԱԺ բեմից ռուսներին էին քլնգում։ Բա Նիկոլը գնալու է ԱՄՆ, ու եթե հաջողացնի էն Թրամփի ու կնոջ պես մի հատ էլ Բայդենի հետ կողքից քայլելով հասնի ու նկարվի, դա մեծ հաղթանակ կգրանցի։ Ի՞նչ է պարզվում․ ի՜նչ ԱՄՆ գնալ, ի՜նչ բան․ էդ կոնֆերանսն օնլայն է։ Մասնակցում է 120 երկիր։ Այ էս նույն կերպ ու ոճով էլ հեղափախական մեր իշխանությունը Լավրովին իր «տեղն էր դնում», բայց պատերազմ սկսելուն պես զանգում ու ընկնում էր ռուսների ոտները։ Էս չե՞ք, արա, կասեր Արարատ Միրզոյանը, եթե տեղ ունենար ասելու։ Հիմա ես եմ ասում, ի՞նչ եք աքլորանում ու մեր զինվոր տղերքի կյանքի գնով մեզ նոր արկածախնդրության տանում։

Ժողովուրդ, մենք հասկանում ենք, որ էս վիճակին մեզ բերել է սուտը, կեղծիքը, առանց պերերիվի մարդկանց խաբելը։ Իսկ իրենք՝ խաբողները հասկանո՞ւմ են իրենց արածի ամբողջ ծանրությունը։

Կարճ ասած՝ երեք ու կես տարի մեր երկրի ամենաաճող, զարգացող օրգանիզմը եղել են ֆեյքերը, ֆեյքային տրամադրությունը և տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը ֆեյքապետություն դարձրածը, իր թիմով խայտառակվելու հետ կապված խնդիր չունեն։ Սրանք տեսնում են, որ իրենց ստելը մեզ վրա թանկ է նստել, բայց դա իրենց չի հետաքրքրում, իրենց պլանների մեջ է։ Սա բարդակ է, որը պետք է կարգավորել։ Մենք կորցնում ենք, կոտորվում ենք, զոհվում ենք սրանց ստեղծած ֆեյքապետության պատճառով, ամեն ինչ թաքցնելու պատճառով։ Դուք վստա՞հ եք, որ երեկվա կատարվածի մասին ճիշտը իմացաք․ բնականաբոր՝ ոչ։ Ու չեք էլ իմանա, քանի դեռ սրանք են իշխանություն։

Քիչ առաջ խոսեցի թիվ երկրորդ ֆեյքի մասին։ Իսկ ո՞վ է մեր երկրի թիվ մեկ ֆեյքը։ Այո, ճիշտ կռահեցիք, Նիկոլ Փաշինյանը։

 
Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ