Չկա մի այդպիսի օր, որ մենք մի լուր չլսենք այն մասին, թե ինչպես են մեր շահերը ոտնատակ տալիս մեր իշխանությունները, մեր երկրի դեմ ինչ-որ բան են անում։ Չկա մի օր, որ մենք չհամոզվենք, որ էս մարդիկ ուղղակի սպասարկում են թշնամու օրակարգը։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե Հայաստանի ղեկավարները լինեին թուրք գործակալներ, ամբողջությամբ կանեին նույնը, նույն հերթականությամբ, ինչ որ անում են սրանք։ Եվ իրոք, սրանք ամեն ինչ անում են նույն կերպ, ինչպես կանեին, եթե Հայաստանի ղեկավարին ղեկավարեր Ալիևը։
Էսօր լսեցինք՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Առաջին ներքին չվերթն իրականացվել է այսօր Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով: Հանրությունը, ինչպես որ վերջին շրջանում հաճախ է պատահում, խիստ անհնանգստացած է լուրով։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում կենդանի շունչ չկար, որ հասկանայինք ինչ է կատարվում։ Միայն աշխատանքային օրվա վերջում մի երկու բառ ասացին։ Տպավորություն է արդեն, որ Հայաստանի օդային տարածքը Հայաստանը չի վերահսկում, արդեն դա էլ է Ալիևը վերահսկում։
Ինչ-որ հանգստացնում են, թե՝ դա երբեք փակ չի եղել, ուղղակի չէին թռչում։ Նախ, հասկանանք, բա ինչու՞ այն ժամանակ չէր թռչում, իսկ հիմա շատ արխային քաղաքացիական օդանավ է թռցնում։ Ինչի՞ց է, որ էդպես արխաին է։ Կամ՝ փակ չէր, փակի, քո գերիներին չի տալիս, քո առաջ փակում է բոլոր դռները, քեզ ձեռք է առնում, մտնում է քո երկրի սուվերեն տարածք, պոստ է դնում ուր ուզում է, պարսիկներից փող է գանձում, դո՞ւ ինչ ես անում։ Նիկոլն ասում է՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի հետ, Քերոբյանն ասում է՝ պետք է առևտուր անենք։ Հարցնում ենք՝ ո՞նց ես դա անելու մի երկրի հետ, որը քեզանից գերի է պահում և այլն։ Նիկոլը, սակայն, չի էլ սպասում որ այդ կապերը հաստատեն, արդեն թույլ է տալիս, որ մեր երկինքն օգտագործեն ըստ պահանջի։ Ալիևը չի ուզում շրջանցել այլ երկրներով, որովհետև թանկ է նստում, ուզում է քյասար գնալ-գալ։ Փաշինյանն էլ ո՞նց կարող է Ալիևի խաթրից դուրս գալ։
Այս պայմաններում, երբ հարաբերությունները ծայրահեղ լարված են, երբ առավոտից իրիկուն հոխորտում է, թե Երևանն եմ գրավելու, Երասխում ամեն օր կրակում են, դու չես հասկանո՞ւմ, որ լրիվ հակապետական բաներ ես անում, Նիկո՛լ։ Դա ոչ միայն քո շահերին է վնաս, դա վնաս է նաև քո հարևան երկրի շահերին։ Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այքան լարված են, որ Իրանը փակեց իր օդային տարածքն Ադրբեջանի համար՝ Նախիջևան երթևեկելու համար։ Ադրբեջանն ասաց՝ ջհանդամը չես փակում, դե տես ինչ կանեմ, ու գալիս է Հայաստանի տարածքով։ Փաշինյանը գնացել էր Լիտվա ու ասում էր՝ անհնար է Հայաստանը որևէ բան անի Իրանի շահերի դեմ․ բա անում ես ու անում ես նաև քո շահի դեմ առաջին հերթին։
Դու ի՞նչ գիտես, թե այդ ինքնաթիռներով ինչ է տեղափոխում, գուցե զե՞նք է, որը պետք է ուղղվի Երևանի ու Թեհրանի դեմ։ Նա ասում է Երևանը գրավում եմ, դու ասում ես՝ հա, ախպեր ջան, հենց մեր օդով էլ արի։
Կարո՞ղ եք ասել, թե սա ինչով է պակաս էն միջանցքից, որ ուզում է Ադրբեջանը, որի նախապայման է դրել Թուրքիան՝ իր «դրական ազդակները» փոխանցելով Նիկոլին։ Ինչո՞վ է սա պակաս Զանգեզուրի միջանցքից․ դրա օդային տարբերակն է։ Թուրքիան ինքը անգամ հումանիտար նպատակներով փակել էր մեր օդային տարածքը, մենք էսօր կատարում ենք Թուրքիաի ու Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ու վստահ եղեք, որ եթե օդայինը այսպես հանգիստ աշխատացրին, վաղը անելու են նաև ցամաքայինը։ Սա պլանավորված պարտության շարունակությունն է, գծած սցենարով գնում է։
Փաշինյանը շարժվում է հետևյալ սկզբունքով՝ բան չասենք, չտեսնելու տանք, չգրգռենք, չբորբոքենք, որ խնդիրներ չլինեն, բախումներ չլինեն, հանգիստ վայելենք իշխանությունը։ Դա ու վերջ։
Ուզում ենք հստակ պատասխան՝ ինչ փաստաթղթեր է ստորագրել Նիկոլը Ալիևի հետ կամ ինչ բանավոր պայմանավորվածության է եկել Հայաստանի օդը, ջուրը ու ցամաքը համատեղ օգտագործելու համար։ Պարտավոր եք ասել։ Մենք արդեն մեզ հետ կապված ամեն ինչ իմանում ենք ադրբեջանական կողմի հայտարարություններից։ Բայց էն դեպքում, երբ մենք էլ ունենք ղեկավարություն, որոնք ձև են տվել, թե մեզ համար մեռնում են։
Կարճ ասած՝ Իրոք, որ եթե Նիկոլ Փաշինյանին պետք լինի իշխանությունը պահելու համար համագործակցել անգամ Թուրքիայի հետ, նա կանի դա, նրան իր իշխանությունն է հետաքրքիր։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ ո՞նց է լինում, որ ինչ անում են՝ ի վնաս մեր երկրի են անում, հակառակի մեկ ապացույց գոնե չունենք։
Նիկոլ Փաշինյանը հանձնել է ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը։ Սա ինձ համար արդեն սկսում է պարզ դառնալ։ Եթե հիմա նրա դեմը չառնվի, այլևս անօգուտ կլինի որևէ բան անելը։ Պարզապես իմաստ չի ունենա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը