30 06 2021

«Կարճ ասած»․ Մի քանի կարևոր պատասխաններ, որ տրվեցին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովին



 

«Մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված և հպարտ ենք նրանցով»․ «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ այսպես բնորոշեց դաշինքի համակիրներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքի ընդհանուր ժողովի ժամանակ մի շարք հարցեր իրենց պատասխանը ստացան․ սա նաև անկեղծ գնահատական էր ընտրություններին։

Իսկապես՝ շատ մեծ՝ սար ուր ձորի տարբերություն կա «Հայաստան» դաշինքի ու ՔՊ ընտրողների միջև։ Հայաստան դաշինքի ընտրողը չվախեցող տեսակ է, չծախվող տեսակ է, մարդիկ, որոնք ուզում էին մեր երկրում ռեալ փոփոխություններ՝ չհաշտվելով հայրենիքը ծախելու հետ։ Նրանք որոշեցին չարտագաղթել, այլ մնալ ու պայքարել՝ չվախենալով ոչնչից։ Նիկոլ Փաշինյանի ընտրողը դավաճանության սովորական մասնակից է, նրա համար մեկ է՝ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է, թե Ալիևը։ Գուցե էդ մարդը դեռ մոլորյալ է, ստիպված է ձայն տվել, բայց մեկ է՝ նրա ձայնն այս արդյունքն ունի։ Նիկոլին ձայն է տվել էս իրականության հետ հաշտ ապրող մարդը, որը թքած ունի երկրի վրա։

Երկրորդ նախագահը կասկած է հայտնում, թե ինչպես քվե տարավ այս իշխանությունը։ Իրականում իրոք կասկածելի է․ Փաշինյանը ներկայացավ ընտրությունների բոլորովին բոբիկ, որևէ խոստում չկատարած, Հայրենիքը թշնամուն հանձնած, 5 հազար հոգու զոհ տված իրականությամբ ու ընտրվեց։ Այսքանից հետո մենք չենք կարող խոսել առողջ հասարակության մասին։ 2018 թվականին ժողովուրդը խաբվեց, բայց նույն խաբողներն այս անգամ էլ ներկայացան առանց ծրագրի, տապալած խոստումներով, ու էլի ժողովրդի այդ մի մասն ընտրեց։ Ընտրեց այն պարագայում, երբ Փաշինյանը որևէ ծրագրից չէր խոսում, այլ միայն անում էր «ապագա կա-կա ապագա» անիմաստ մտավարժանքը։

Նիկոլին քվեարկողները գիտեին, որ շարունակվելու է այս անհույս իրականությունը, գիտեին, որ գնաճը խժռելու է իրենց եկամուտը, գիտեին, որ հազիվ ծայրը ծայրին է հասցնելու, որ ջրի համար փողոց է փակելու, կարկուտը բերքը տանելու է, ու փոխհատուցում չստանա։ Գիտեին, բայց ընտրեցին․ սա գիտակցված կործանում է ու փաստ, որ անառողջ հասարակություն ունենք։

Հայաստանի իշխանությունը աշխարհում միակ իշխանությունն է, որը թե՛ այսպես կոչված՝ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ հիմա միշտ քարոզղել է աղքատությունը․ նրանք պայքարել են, որ քաղաքացին մնա նպաստառու, աղքատ, օրվա հացի խնդիր լուծող։ Նրանք իրենք հարստացել են, բայց աղքատ են ձևացել, որ հանրության խղճահարությանն ու վստահությանն արժանանան։ Իշխանությունը գետինը չէր մտնում, որ ժողովրդի 40 տոկոսն աղքատ է, այլ գլուխ էր գովում, թե՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, բայց ես էլ եմ աղքատ։ Ու չքավորությունը սիրող հանրությունը ծափ էր տալիս։ Բայց մենք հո գիտենք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են թաղված։

Իշխանությունն ամեն ինչ արել է տեղեկատվական քաոսի մեջ խեխտելու համար սեփական ժողովրդին, արել է ամեն ինչ, որ ժողովրդի մտավոր բագաժը միշտ մնա նույն մակարդակում, ստեր են տարածել քաղաքական հհակառակորդների հասցեին ու արմատացրել դրանք յութուբյան ֆեյք ալիքներով։

Ու այդ քաոսը հիմա վերարտադրվել է։ Ռոբերտ Քոչարյանը նշում է՝ արտահերթ ընտրությունների պատճառը Արցախը հանձնելուց հետո սկսված ներքաղաքական ճգնաժամն էր․ արդյունքում նույն այն ուժը, որը երկիրը հանձնել էր, ճգմնաժամի աղբյուրն էր, մնաց։ Նշանակում է, որ ճգնաժամը խորանալու է։ Իշխանության ղեկին այս ճգնաժամը ստեղծած քաղաքական ուժն է։ Սրանք հրաժարվում են անգամ պատերազմը քննող հանձնաժողով ստեղծել, եթե անգամ ստեղծեն, ապա իրենց մասնակցությամբ մենք չենք իմանալու իրականությունը։ Մենք այդպես էլ չենք իմանա կոնկերտ պատճառները պատերազմի, պարտության, պատերազմի ընթացքում խնդիրների, մատակարարումների, ահռելի ֆինանսական փոշիացման, Շուշին, Հադրութը կորցնելու։ Մենք չենք կարող իմանալ՝ 5 մլրդ դոլարը Ղարաբաղի դիմաց ինչ էր։ Այս կասկածները մեզ բոլորիս քրքրելու են։ Ու անհնար է համերաշխությունն այս դեպքում։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի խմբակը չի հեռացել, բոլոր հարցերը չեն պարզվել, անհնար է համերաշխություն։

Փաշինյանի այս խմբակը չի հասկացել, որ եթե շարունակում է անել այն ամենը, ինչ մինչև հիմա էր անում՝ ռեպրեսիաները, վատ կադրերը, ապա կործանման ամենաուղիղ ճանապարհն է․ չէ՞ որ հենց այդ քաղաքականությունը հասցրեց այս օրվան։ Մենք շատ շուտով նոր ընտրությունների առաջ ենք կանգնելու, բայց այդ անգամ շատ ավելին կորցրած։

«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ կարևոր հարցերից էր՝ ի՞նչ է անելու դաշինքը։ Կարծում եմ՝ կհստակեցվի ՍԴ որոշումից հետո․ Սահմանադրական դատարան է ներկայացվելու առնվազն 200 հազար ձայնի կեղծման փաստեր։

Այնուամենայնիվ, եթե դաշինքը վերցնում է մանդատները, ապա լինելու է արմատական, ամենաամուր ընդդիմություն։ Այս իշխանությունը մոռանալու է կոմֆորտի մասին, որի մեջ ապրում էր 3 տարի։ Ընդդիմությունը կարողանալու է հանձնաժողովներով, օգտվելով պատգամավորին ընձեռնվող հնարավորություններից, բացահայտել այս իշխանության հանցագործությունները, այդ թվում՝ կոռուպցիոն սկանդալները։

Հայասստանը 2018 թգվականից ի վեր ապրել է խորհրդարանական ճգնաժամի մեջ, քանի որ չենք ունեցել նորմալ ընդդիմություն, տարբեր փուլերում նրանք տարբեր գործարքների են գնացել իշխանության հետ, կամ արել է բաներ, որոնք միայն իշխանությնան շահերից են բխել և նպաստել են երկիրը վարի տալուն։ Այս պահին մտքումս տասնյակ օրինակներից կբերեմ Սահմանադրակն դատարանի վրա գրոհը․ պետության այդ կարևոր մարմինը քանդվեց, որովհետև «Լուսավոր Հայաստանը» իշխանության ջրաղացին ջուր լցրեց։ 2018 թվականից ի վեր մեր երկրում ուժեղ է եղել արտախորհրդարանական ընդդիմությունը։ Ընդունեք թե ոչ, այսպես է։ Եվ ուրեմն, պետք է միաժամանակ հզոր լինի ընդդիմությունը թե՛ խորհրդարանում, թե նրանից դուրս, թե՛ փողոցում։ Պետք է ընդդիմության հզորության արդյունքում ամեն օր ավելի երևա իշխանության թույլ, անուժ լինելը։

Կարճ ասած՝ ակնհայտ է մի բան՝ ընտրությունների արդյուքնը հանրության տրամադրությունները չի արտացոլում։ Հայաստանում շարունակվում է ճգնաժամը։ Դա մնալու է, քանի դեռ իշխանության ղեկին այս իշխանությունն է։

«Հայստան» դաշինքի ղեկավարն արձանագրեց՝ չի կարող լինել որևէ քայլ, որը կհիասթափեցնի հանրությանը, ավելին, ամեն քայլ պետք է ավելի ամրապնդի դաշինքի դիրքը՝ նոր վստահություն բերելու և իշխանության հասցնելու համար։

Փաշինյանի իշխանությունը հեռանկար չունի և պետք է միշտ պատրաստ լինել սրանց քշելու։

Արժանապատիվ Հայաստան ունենալու համար պայքարը պետք է ավարտվի հաղթանակով։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ