Հետընտրական այս օրերին ամենամեծ սպասելիքը «Հայաստան» դաշինքից է՝ ինչ կանի։ Իշխանության մոտ ամեն ինչ պարզ է՝ մարդը Երևանում անցկացրեց իր սակավամարդ հերթական հանրահավաքը և գնաց շարունակելու երկիրը հիմնահատակ քանդելու՝ իրեն հանձնարարված ծրագիրը՝ իհարկե այն մարդկանց օգնությամբ, ոքեր քվե տվեցին։ Պարզ է, չէ՞, որ այս ընտրություններոգվ ո՛չ ներքաղաքական համերաշխություն եկավ, ո՛չ էլ իշխանությւնը հանգիստ իր գործին է անցնելու։
«Հայաստան» դաշինքի պարագայում դեռևս հստակ չէ՝ ինչ է անելու՝ վերցնելո՞ւ է մանդատները, թե՝ ոչ, վերցնելու դեպքում նախագահ Քոչարյանն ինքը կմտնի՞ խորհրդարան, թե՝ ոչ․ եթե մտավ, ի՞նչ կլինի փողոցային ճակատում և այլն։ Հարցերը շատ են։ Ու բնականաբար՝ ինչ որոշում էլ կայացվի, հիասթափվողներ են լինելու, որովհետև «Հայաստան» դաշինքը միակ ուժն էր, որին ընտրում էինք հստակ մի բանի համար, որ դառնա իշխանություն և սրանց քշի, ոչ թե դառնա ընդդիմություն։ Բայց այստեղ բանն այն է, որ դաշինքը որևէ որոշում կայացնելիս պետք է լինի շատ փաստարկված, առանց էմոցիաների հետևից գնալու։
Դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսում բավականին բաներ պարզվեցին․ Այո, անսպասելի էր այս արդյունքը․ անհասկանալի էր, թե ինչպես կարող է կուսակցությունը, որը իրեմնց ելույթները հրապարակում լսելու համար մարդ չէր կարողանում ապահովել, շատ ձայն է տանում․ Նիկոլը գնացել է իրենց գյուղ, լայեղ չեն արել գնալ ու տեսնել ինչ է խոսում, նույն գյուղ գնացել ենք հարցում անելու, Նիկոլին վերջին հայհոյանքներն են տվել։ Բայց քվեարկում են նրա օգտին։ Պարզ է՝ եղել են խախտումներ։ Այդ ամենը կպարզի Սահմանադրական դատարանը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ պետք է Սահմանադրական դատարանի կազմը փոխվի, որովհետև չի եղել մի դեպք, որ ընդդիմությունը դիմի և ունենա հաջողություն։ Հիմա՝ տեսնենք, թե Փաշինյանի ՍԴ-ն ինչ կասի։ Բանն այն է, որ այս իշխանությունը բոլոր սկզբունքների վրայով անցել է, այն ամենը, որը քննադատում էր, ինքն արել է, արել է այն ամենը, ինչ առաջ հետևողականորեն քննադատել է։ Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես ոչնչացրել է լրագրող, ապա ԱԺ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանին։
Երկրորդ նախագահը շեշտում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» ստացածը վստահության մանդատ չէր։ Տեսեք, արտահերթ ընտրությունների առաջ մեր երկիրը բերեց երեք տարվա սխալ քաղաքականությունը, ձախողումները՝ արդարադատության ոլորտում, տնտեսության ոլորտում, պաշտպանության ոլորտում։ Բայց այս ընտրություններից հետո իշխանությունը նույն բառապաշարն է օգտագործում, դեռ ավելի կոպիտ, երևում է՝ դասեր չի քաղել սեփական հիմարություններից։ Ու արդյունքում ստացվում է, որ մեր խնդիրները գնալով ավելանում են։ Սա նշաակում է, որ այս իշխանությունը կարճ աժամանակ անց իր ստացած պողպատե մանդատն էլ է գցելու ոտքին այնպես, ինչպես թավշյա մանդատն էր ու Հայաստանը բերելու է արտահերթ ընտրությունների առաջ։
Սրանք դաս չեն քաղել իրավիճակից, սրանք չեն հասկացել ինչ են անում ու նույնությամբ շարունակում են իրենց քանդիչ գործելաոճը։ Նրանք կարող էին համերաշխություն բերել, նրանք պառակտեցին ու հիմա էլ շարունակելու են նույն կերպ։ Երկիրը էլի տանում են պառակտման ճանապարհով։
Պարտվե՞ց «Հայաստան» դաշինքը թե ոչ․ իշխանություն չձևավորեց, բայց ստացած ձայները բավականին շատ են պարտված համարելու համար․ պարտվել են նրանք, որոնք ստիպված են լինելու աշխատել խորհրդարանից դուրս։
Ամենակարևոր հարցերից մեկն է՝ վերցնե՞լ մանդատները, թե՝ ոչ․ մի մասն ասում է՝ պետք է վերցնել, մեր ձայները չփոշիանան։ Մյուս մասը պնդում է՝ պետք է չվերցնել։ Երկու դեպքում էկ լինելու են հիսաթափվողներ․ բայց պետք է իրավիճակը գնահատել սթափ՝ ինչ կարող ես անել վերցնելով և ինչ ես ստանում խորհրդարան չմտնելով։ Նախագահը մեջբերում է՝ գեներալ Սեյրան Օհանյանի համեմատությունը՝ մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը եթե չի լուծվում, բայց վերցնում ես խրամատներ, պետք է դրանք ամրացնես՝ հետագա գրոհի համար։
Այսինքն, պետք է շարունակել պայքարը երկու ուղղությամբ՝ և՛ խորհրդարանում և՛ փողոցում իշխանությանը հանգիստ չտալու հստակ նպատակով։ Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ թե՛ խորհրդարանում է լինելու ամենաուժեղ քաղաքական ուժը, աենաինտելեկտուալը, թե՛ խորհրդարանից դուրս։ Որովհետև մենք տեսանք, որ այդ հզոր դաշինքի ոչ բոլոր հայտնի, ճանաչված ու հարգված դեմքերն են ցուցակ մտել։
Կրկնում եմ՝ պետք է ամեն հնարավոր միջոցներով փորձել այս իշխանության կյանքը դժոխքի վերածել։ Ի վերջո, մերնք երեք տարի լուրջ ընդդիմություն չենք ունեցել խորհրդարանում և հիմա պետք է այդ ամբողջ բացը լրացնել։ Սա պայքար չէր մանդատների համար, սա պայքար է իշխանություը մաշեցնելու և վտարելու համար։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել է կործանման։ Օրինակ՝ նույն խորհրդարանի լծակները կարելի է օգտագործել հանձնաժողով բացելու և այս իշխանության կոռուպցիոն հանցանքները բացահայտելու համար։ Իշխանությունը, որ այդքան խոոսում է օրենքից ու օրինականությունից, ուղղակի թաղված է կոռուպցիայի մեջ։
Կարճ ասած՝ թե՛ «Հայաստան» դաշինքի որակը, թե՛ դաշինքի ընտրողների որակը էապես տարբերվում է իշխանության մեջ եղողների տեսակից։ Սթափ դատող մարդիկ են, չեն ասում թող հացը դառնա 1000 դրամ, բայց իշխանությունը մնա, թող Շուշին հանձնեն, բայց իշխանությունը մնա։ Սթափ դատող մարդիկ են․ այդ սթափությունը «Հայաստան» դաշինքին օժտել է վստահության քվեով ու այդ դաշինքի հետ միասին իշխանությանը քշելու է։ Ամենակարևորը՝ վերջին երեք տարում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերը եղել են կազմակերպված, ճիշտ, գրագետ, դրանք ունեցան արդյունք և հաջորդ արդյունքը, հաջորդ փուլը, ամբողջական իշխանության հասնելն է։ Սա պայքար է մեր հայրենիքը փրկելու համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը