Օրերս անդրադարձել էի թեմային, որ այս երկրում ոչ միայն իշխանությունը խորությամբ չի ըմբռնում խնդիրները, որոնց մեջ մեզ գցել է, այլև շատ այլ քաղաքական ուժեր։ Ու ասածս հիմնավորում էի նրանով, որ Էս աղետալի վիճակում, երբ Արցախի մեծ մասը չկա, թշնամին քթներիս տակ է, ունենք գերիներ, արտաքին ձախողված համբավ, ունենք ծանրագույն վիճակում ու վարկերի տակ կքած տնտեսություն, բարոյալքված վիճակ, դրան զուգահեռ ով քնից զարթնում է, ասում է՝ ուզում եմ վարչապետ դառնալ։
Ուժերը, հնարավորությունները ճիշտ գնահատելու դեպքում պետք է ունենայինք ընդամենը 3-4 կուսակցություն, որ հայտ կներկայացներ ընտրություններին, մյուսները կդառնային այդ 4-ից որևէ մեկին աջակցողներ կամ գոնե կողքից չխփողներ։ Բայց խնդրեմ՝ մասնակցում է 26 ուժ։ Նիկոլն այնքն է իջեցրել պետության կառավարման պլանական, որ ով քնից զարթնում է, արդեն վստահ է, որ ինքը ավելի լավ կկառավարի։ Ինչ ա, երկիր ա էլի, Նիկոլի չափ չկա՞նք․ այ էս տրամաբանությունն է։
Կան կուսակցություններ, որոնք ընտրություններից բառացիորեն օրեր առաջ են ստեղծվել, կան կուսակցություններ, որոնց Նիկոլն է խաղի մեջ դրել ձայներ փախցնելու համար, կան կուսակցություններ, որոնք ի սրտե մասնակցում են՝ Նիկոլի իշխանության վերջը տալու համար, բայց լավ չեն վերլուծել իրավիճակն ու իրենց հնարավորությունները, կան կուսակցություններ, որոնք ունեն փող և ուժերն են փորձում։ Բայց իրականում խորհրդարան կանցնեն 4, լավագույն դեպքում՝ 5 ուժ, մյուս 21-ը փոշիացրած կլինեն ընտրողների առնվազն 10-15 տոկոս ձայն։
Ասենք մեկը ընտրում է իքս կուսակցությաանը, որը պայքարում է Նիկոլի դեմ․ ի սկզբանե այդ ուժի՝ խորհրդարան մտնելու շանսերը 0 են, բնականաբար՝ նրա ձայները բաշխվելու են հաղթողների, նաև՝ Նիկոլի կուսակցությանը։ Ստացվեց՝ Նիկոլից ազատվելու համար այսինչ կուսակցությանը ձայն տվածները սատարեցին Նիկոլին։
Ասենք մասնակցեցիր ընտրություններին, անցար խորհրդարան և ունեցար 5-7 մանդատ, հետո՞։ Կարևորը արդյո՞ք դա է։ Թե՞, ասենք, ամենակարևորը որակյալ թիմով իշխանությունը ստանձնելն է, պետությունը ղեկավարելը, որ էսօրվա բարդակը չլինի։ Ու պետք է հասկանալ՝ ով կարող է դա անել, ով՝ ոչ, ում ցուցակում է հավաքված էն թիմը, որը և՛ պետական կառավարման փորձ ունի, և՛ ուժ ու կարողություն ունի, որոնք համապատասխանում են ճգնաժամային փուլում կառավարմանը։
ՔՊ ցուցակը, օրինակ, ոնց էլ շուռ տաս, 132-րդ համարին բերես 1-ին տեղ, Նիկոլին տանես վերջ, մեկ է՝ ոչինչ չի փոխվելու, անունը մնալու է հողատուների, կապիտուլյանտների կամ ուսապարկերի ցանկ։ Նույնությամբ ոչինչ չի փոխվի, եթե մի քանի այլ ցուցակներում տեղափոխես։ Նիկոլի ցանկը, ի դեպ նաև անվանում են ոչ սկզբունքայինների ցանկ, հատկապես քննարկվեց գործարարների առկայությունը, մի բան, որին Նիկոլն անխնա քննադատում էր, երբ դեռ պատգամավոր էր։ Նա ԱԺ ամբիոնից քար ու քանդ էր անում, քննադատում էր, թե բիզնեսն ու պատգամավորությունը սերտաճել են, իսկ հիմա նույն իր թիմն ասում է՝ դժվար է տարանջատել Սուքիասյան Խաչատուրը գործարար է, թե քաղաքական գործիչ։
Ընդհանրապես, ես զարմացել եմ, որ այդ ցուցակում այդքան մարդ է հավաքվել, այն դեպքում, երբ իրենց համար քարոզարշավ անելն անգամ ամոթ է, հատուկ խորհրդարանում օրենք են փոխել, որ կարողանան բակ մտնել, մարդկանց քարոզել, որ իրենց չծեծեն, որ չհայհոյեն։ Ու հետաքրքիր է՝ ինչի՞ց են խոսելու։ Չկա որևէ թեմա, որից սրանք կարող են խոսել։ Մեկ բան կար, որ լավ աշխատում էր՝ նախկինների վրա բոչկա գլորելը, բայց դա արդեն մեկ տարի է՝ չի աշխատում։ Չկա մի բան, որով նա չի գերազանցել նախկին վատ երևույթները։ «30 տարվա թալան» ձևակերպումների տակ սղացրին իրենց բոլոր արատները, վատ գործերը, երեք տարի անխնա թլանեցին ու մինչև էսօր թալանում են ու էլի դեռ շարունակում են նախկին ասել, բայց նախկինից ոչ մի բան չեն բացահայտել։ Այսօր մարդիկ համեմատում են Նիկոլի ու նախկին իշխանությունները ու տեսնում, որ այն ժշամանակ և՛ հարյուրապատիկ ավելի ապահով էին, տասնապատիկ ավելի լավ սոցիալական վիճակում։
Հետաքրքիր է նաև, թե էդ նախկինը որն է, որովհետև ինչպես պարզվում է՝ մեր լավագույն նախկինը, ելնելով մեր երկրում իրավիճակից, նաև մեր ապագան է։
Մեր սահմանի վիճակը հիմա՞ է լավ, թե՞, Քոչարյանի ժամանակ, աշխատատեղերը, եկամուտները, արտահանումը, միջազգային առևտուրը, կապերը, գործարարների վիճակը, ներդրումային միջավայրը։ Քոչարյանի կառավարման 10 տարվա ընթացքում քանի՞ անգամ է ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը դիմակներով մտել որևէ հիմնարկ՝ սատանա բռնելու։ Տրամաբանությունը հուշում է, որ մենք պետք է հիմա կրկնակի լավ ապրեինք, քան 2007 թվականին, որովհետև պետությունը զարգանում է, բայց համեմատում ենք ու տեսնում, որ էն ժամանակ ավելի լավ էինք ապրում։ Մինչև քվեախցիկ մտնելը ամեն օր պետք է ընտրողը մտածի այս ամենի մասին։ Այն մասին, որ այս իշխանությանը հանձնվել էր նորմալ աշխատող պետական մեքենա, սրանք քանդեցին հիմնահատակ, որը՝ դիտմամբ, որը՝ չհասկանալով, մարդկանց կյանքի վրա խաղադրույք արեցին ու տանուլ տվեցին ինչ հնարավոր էր։ Երիկիրն են տանուլ տալիս։
Չենք մոռացել, չէ՞, որ գերիներ ունենք, որ Սյունիքում ու Գեղարքունիքում թշնամին քթներիս տակ է․ չի բացառվում, որ մեր տարածքում արդեն դիրքեր են ամրացնում, ի՞նչ է անում իշխանություն կոչեցյալը։ Պաշտպանության նախարարությունը ողջամիտ ժամկետ էր տվել, ասում էր դուրս եկեք, թե չէ ուժով կշպրտեմ դուրս, ի՞նչ եղավ։ Ասում էին բանակցում ենք, բայց բանակցողները հրաժարական են տվել։ Ինձ հետաքրքրում է՝ քանի քառակուսի կիլոմետր է այսօր Հայաստանին մնացել։ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը թողել էր 29․800 քառակուսի կիլոմետր Հայաստան, 12 հազար քառակուսի կիլոմետր Արցախ, քա՞նի քառակուսի է Նիկոլը թողնում իր հաջորդին։ Նիկոլ Փաշինյանը երբ վերցրեց իշխանությունը, Հայաստանն անվտանգ էր բոլոր առումներով․ մի հատ ելույթ հիշեցրեք, որ նախկին նախագահներից որևէ մնեկն ասած լինի տնից դուրս գալը անվտանգ չէ, կարող ա թուրքը մտնի Երևան։ Նիկոլն ասում է։
Ես անընդհատ անվտանգությունն եմ շեշտում, բայց իմացեք, որ բոլոր հարցերում նույնն է, դրանք իրար փոխկապակցված են, անվտանգությունդ վատ է, ուրեմն բոլոր ոլորտներդ վատ են և բոլոր ոլորտների վատ լինելը բերել է նաև անվտանգության էս ճգնաժամին։
Սրանց իշխանության շարունակումը աղետալի է բոլորի համար։
Կարճ ասած՝ կարևորը ոչ միայն ընտրության գնալն է, այլև ճիշտ ընտրություն կատարելը։ Այս իշխանությունն արել է ամենայն վատն ու չի մտածել, որ գալու է հետո․ այդ հետո-ն եկել է, պատասխան տալու ժամանակը եկել է։ Այդ պատասխանը նախ ձեր քվեաթերթիկով դուք եք պահանջելու՝ մերժելով սրանց ։ Խորհրդարանում իհարկե կհայտնվի Նիկոլի կուսակցությունը, բայց արժանապատվությունը կորցրած այդ խումբը, կորցրած կլինի նաև իշխանությունը։ Առանց իշխանության նրանց սպասում է միայն մեկ բան՝ փախուստ կամ ինքնակմեկուսացում։ Փախչել էլ չեն կարող, որովհետև, ինչպես երկրորդ նախագահն ասաց, որտեղ էլ լինեն, կբերենք։
Նիկոլին մնաց 16 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը