22 04 2021

«Կարճ ասած»․ Ձեզանից ո՞վ է պատրաստ Նիկոլի գլխավորությամբ ևս մեկ պատերազմ գնալու



 

Գուցե ձեզանից շատերը մոռացած կլինեն, որովհետև մոռացկոտությունը դարձել է ազգային առանձնահատկություն, հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ից սկսած մի 20 օր, երբ Նիկոլը բունկերից դուրս չէր գալիս, ուղիղ եթերներ էր մտնում ու ասում էր՝ թե իր ստորագրածը ոչ թե կապիտուկլյացիա է, այլ խաղաղություն։ Որոշ քաղաքացիներ էլ նույն բանը կրկնում էին, թե՝ Նիկոլը Ղարաբաղի հարցը լուծեց, հողերը տվեց ու արդեն խաղաղ կապրենք, երջանիկ, հարուստ։ Շատերս բազմիցս ասել ենք, որ խաղաղ չեք ապրի, որովհետև Ղարաբաղի հարցը այդ ձևով լուծելուց հետո կսկսվի Հայաստանի հարցը, հետո հայ ազգի հարցը։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ամեն անգամ մի բան պոկել սադրանքների միջոցով։ Հողերը տվել ես, բա ինչի՞ երջանիկ չես ապրում, բա ինչի՞ է Ալիևը օր ու մեջ ասում Զանգեզուրը վերցնելու եմ։ Խաղաղության սպասողներին ասեմ, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տների, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Արայիկ Հարությունյանին հարցրեք, թե էս ձևով եք դու ու Նիկոլը խաղաղություն բերե՞լ։ Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել, Նիկոլի այցի կապակցությամբ՝ երկար է տևել ու դա այն ժամանակ, երբ Սյունիք էին այցելել ՀՀ նախագահը, վարչապետը, ԱՄՆ դեսպանը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը և այլոք, իսկ Ալիևն էլ զուգահեռ հայտարարում էր Սյունիքը վերցնելու մասին։ Սրան չի անդրադառնում Փաշինյանը, ասում է՝ ժողովուրդ, մի անհանգստացեք, իրենք Մեղրու միջանցք կունենան, մենք Նախիջևանի։

Նոր թեզ է մշակվում՝ ժողովուրդ, եկեք Սյունիքը տանք, որ սահմանները բացենք Ադրբեջանի հետ, որ գերիներին բերենք ու խաղաղ ապրենք, համ էլ էլ չեն կրակի։ Այո, ժողովուրդ, սյունեցիները, որ ոտքի են ելել և հայհոյանքներով վտարում են իշխանականներին, իզուր չեն անհանգստանում, հենց նենց չեն հայհոյում։ Փաշինյանը վերադարձել է Երևան, տարածքային կառավարման նախարարն ու ԱԱԾ պետը մնացել են, ի՞նչ են մտմտում։ Մենք գիտենք, որ ԱԱԾ տնօրենը Ադրբեջանի իր կոլեգայի հետ հաճախ է հանդիպել։ Գուցե մերոնց ուժերը չի բավարարում ցույցերը ճնշելու համար, Ադրբեջանի՞ց են օգնություն խնդրում։ Անհնա՞ր է։ Եթե Նիկոլը Ալիևին ասում է՝ մի կրակի, միչև էստեղ ընդդիմադիրների հարցը լուծեմ, ինչի՞ չի կարող էդ նպատակի համար մի քանի ԱԱԾ աշխատող խնդրել նույն Ադրբեջանից։

Ներխուժում է շուռնուխեցու տուն, ահավոր, անմարդկային վիճակ է, ասում է՝ այստեղ բա ո՞նց եք ապրում․ մի խոսքով, ակնարկում է, որ գորշ ու դժգույն տուն է։ Իսկ գուցե հանձնեք թշնամո՞ւն։ Մեկ էլ իմանում ենք, որ կարմիր բերետավորները առանց որևէ պատճառի բերման են ենթարկել շուռնուխցուն, որի տունը Նիկոլը բանավոր հանձնել է թշնամուն։ Հաջորդ օրը բերման են ենթարկվում մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, վիրավորում են ստացել։ Ինչու՞ ես պատերազմի մասնակիցներից վրեժ լուծում, կարող է՞ թուրքերի սպանելու համար։ Նիկոլը ինչո՞վ է տարբերվում էն թուրքերից, որոնք խոշտանգում էին հայ գերիներին։ Սյունիքի բերման ենթարկվածները իրականում գերի են, Նիկոլի գերին են։ Մեղրիի համայնքապետը Նիկոլի գերին է։

Կրկնում եմ՝ Սյունիքում բան են մտմտում։ Արցախի հանձնմանը համակերպվեցինք, մոռացանք, հիմա հերթը Սյունիքինն է։ Իզուր չէ, որ շինծու գործերով Սյունիքի բոլոր քաղաքապետերին բերման են ենթարկել Երևան։ Էս պահին Սյունիքն անգլուխ է, ու սև ամպեր են պտտվում։ Ըստ ամենի, Նիկոլը չի ավարտել այն ծրագիրը, որի համար վարչապետ էր դարձել, ու գուցե դրա համար է, որ այսքանից հետո չի գնում։ Անընդհատ ինքներս մեզ հարց ենք չէ՞ տալիս՝ ինչո՞ւ չի գնում, ժողովու՛րդ, բան ունի անելու, դեռ գործեր ունի, ու ոչ մի պարագայում այդ գործերը չեն բխում Հայաստանի քաղաքացու շահերից։

Նիկոլի ուսապարկը հայտարարում է, թե Սյունիքում այնքան անվտանգ է, որքան Երևանում․ բա ինչի՞ Երևանում Նիկոլը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չի պտտվում։ Երևանում քուչի խուժանն է կրակում, էնտեղ՝ խուժան թշնամին։

Այդ նույն ուսապարկները վրդովվել են, ասում են եթե սենց վերաբերմունք է, ուրեմն կազմակերպվել է։ Իսկ ես հարց ունեմ, արդյո՞ք պետք է որևէ մեկը ինձ կազմակերպի, որ ես իմ տանից լարեմ նրան ում համարում եմ թշնամի։ Նիկոլը Ալիևին հրավիրում է Սյունիք՝ չայ խմելու, ու էդ պարագայում պետք է ինչ-որ մարդիկ գնան-կազմակերպեն, որ Սյունեցին դուրս գա փողո՞ց։ Անտրամաբանական է, չէ՞։ Նիկոլը շուռնուխեցու դուռը ծեծել է Ալեն Սիմոնյանի ու Սուրեն Պապիկյանի հետ, ասել է կթողե՞ք ներս գանք, ես ձեր վարչապետն եմ, տանտիրուհին ասել է չէ։ Քոչարյա՞նն է կազմակերպել, թե՞ դու ու Ալիևը, որ այդ շուռնուխեցի տանտիրուհին ահաբեկված սպասում է, որ հնարավոր է՝ իր տունն էլ հանձնես։

Անհեթեթ է այդ թեման, չշարունակեմ։ Ասեմ մեր գլխի գալիքը որն է․ ուզենք թե չուզենք, մենք նոր պատերազմ ենք ունենալու, եթե Նիկոլը ընտրություն չանի ու չգնա։ Նա նոր պատերազմ է բերում մեր գլխին։ Իսկ ո՞վ է այդ պատերազմը վարելու, Նիկո՞լը։ Ձեզանից քա՞նիսն է պատրաստ Նիկոլի գերագույն հրամանատարությամբ գնալ պատերազմի։ Էլի նրան վստահելու ենք պատերա՞զմ։ Մի անգամ պետության ղեկ վստահեցիք, գցեց ոտքին, հրահրեց պատերազմ, էրեխեքին տարավ-սպանեց, հողերը տվեց կամ էլ ծախեց, վերջում հայտարարեց՝ ես եմ մեղավո՞ր, ես եմ ասել գնացեք կռվե՞ք, ես մոդերատոր եմ եղել։ Հիմա էլ նույնն է անում, վարի կտա լիքը տղերքի, Սյունիքը կտա, հետո կասի՝ ե՞ս եմ գնացել տվե՞լ, է չտայիք։

Կա՞ մեկը, որ կասկածում է իրական վտանգը։ Դուք հիմա էլ չեք հավատում, որ լինելու է պատերազմ, ասում եք՝ ի՞նչ պատերազմ լինի, հողերը տվել-պրծել եմ։ Իսկ չեք մտածե՞լ որ Նիկոլը բանակցում է այլ հողեր տալու մասին, էդ ո՞նց Ադրբեջանը հայտնվեց Սոթքում, Շուռնուխում։ Մտածելու լիքը թեմա ձեզ։

Ալիևը էլի զինում է իր բանակը, պատրաստվում է ապագա քայլերին․ Նիկոլը ինչին՞ է պատրաստվում, հողեր տալո՞ւ։ Մի գլուխ արդարանում է․ փոխանակ դատախազությունը քննի, կառավարությունն է ինչ-որ գաղտնի նամակով շեղում մարդկանց ուշադրությունը, իբր թե փաստեր են հրապարակում, որ գենշտաբի պետը ոչ թե հոկտեմբերի 1-ին է ասել պատերազմը դադարեցրեք, այլ՝ հոկտեմբերի 18-ին։ Էլի արդարացումներ. Ալիևը զինվում է, սա դեռ իր վրայի մեղքը գցում է սրա նրա վրա։ Իրականում, սրանք ուշադրությունը շեղող թեմաներ են։ Դրանք կբացահայտվեն, բայց՝ Նիկոլի գնալուց հետո։ Հիմա անհրաժեշտ է էսօրվա վտանգի դեմն առնել։

Կարճ ասած՝ մեր միակ խնդիրը, որը հենց այսօր լուծելու է, ոչ մի րոպե հետաձգելու չէ, դա դավաճանների հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի է տանում, ժողովուրդ։ Ժողովուրդ, եթե չեք ուզում այդ պատերազմը, առավել ևս եթե չեք ուզում էլի պարտվող դուրս գալ, միակ տարբերակը Նիկոլին հեռացումն է։ Անհապաղ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ