13 04 2021

«Կարճ ասած»․ Փաշինյանն արդեն ընտրակաշառք է բաժանում, բայց՝ պարտքով



Երբ մենք ասում ենք, որ իշխանությունը գնում է ընտրությունները կեղծելու ճանապարհով, մեզ հակադարձում են, թե հլը ընտրությունները չմեկնարկած, ի՞նչ գիտեք, թե ինչ է լինելու։ Էս գլխից, իհարկե, մենք ունենք ապացույցներ․ ապացույցներից մեկը նախընտրական քարոզչության մեկնարկն է, դեռ ընտրությունների մասին չհայտարարած։ Նիկոլը մի կերպ այցելում է մարզեր, ելույթներ ունենում ու ասում է, թե՝ եթե մեզ վստահության քվե տաք, մենք կկարողանանք շարունակել և այլն։ Մյուսն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովն ընդունեց օրենք, որ եթե գյուղապետ-քաղաքապետի կառավարման ժամկետը վերջանում է, նրան փոխարինողի կառավարությունն է նշանակում։ Ընդդիմադիր համայնքապետերին այդ պատրվակով փոխարինում են իշխանական կամակատարները, իսկ ընտրություն դեռ նշանակված չէ։ Օրինակ՝ իր քավորի նշանակումն էր Տավուշի մարզպետի պաշտոնին։ Հաջորդը գյուղերում հայտարարությունն էր, թե ասֆալտը կգամ կնորոգեմ։

Բայց ամենակարևորը սուտ խոստումներն են ապագայի հետ կապված։ Նա էս գլխից սկսել է ընտրակաշառքը, բայց այդ ամենը եթե անգամ անի, անելու է պարտքով։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ թե նոյեմբերից, նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա: Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, ո՞նց է էս մարդը աշխատավարձը բարձրացնելու, եթե թոշակները տալու համար Հիմնադրամից կամ արտաքին պարտք է վերցնում։ Ասեմ ոնց․ այս ամառ տեղի է ունենալու ուսուցիչների որակավորման գործընթաց։ Խնդիր է դրվել ազատվել կեսնաթոշակի տարիքում գտնվող ուսուցիչներից։ Իշխանությունը չի կարողանում արժանավայել կենսաթոշակ տա, դրա համար էլ այսօր ունենք անգամ 80 տարեկանին մոտ ուսուցիչ․ գործից դուրս գան, պետք է հա՛մ իրենց փոխարինող նշանակեն ու վճարեն, համ էլ թոշակի անցածին նորմալ ապահովեն։ Հիմա պետությունը որպեսզի էդպես չորով չհանի գործից, ատեստացիա է մտցրել, որը ենթադրում են, որ չեն հաղթահարի։ Բայց կառավարությունը նրանց փոխարեն ուրիշներին գործի չի էլ ընդունի, կավելացնի դասաժամերը, և կբաժանի կրճատված ուսուցիչների աշխատավարձը։

Նույնությամբ, լայնածավալ կրճատումներ են պետական հիմնարկներում, մարզպետարաններում։ Պետությունը, ժողովուրդ, փող չունի վճարելու աշխատավարձ, կրճատում է ում կարող է։ Հունիսին ընտրություն է ուզում անել, ապրիլ ամսից ուսուցիչներին խոստանում է, որ նոյեմբերին աշխատավարձ կբարձրացնի։ Դե գնա նոյեմբերին Փաշինյան բռնի, ասա բա ո՞ւր ա։ Նույնությամբ հիմա հարցնում ենք՝ խոստացած բալոնների գործարանը ո՞ւր ա, հայկական տեխնիկայի արտադրության գործարանը ո՞ւր ա, բամբակի գործարանը ո՞ւր ա, Ալավերդու պղնձաձուլարանի վերագերծարկելը ո՞ւր ա։ Չկա, ժողովուրդ, չի լինելու։

Ընտրակաշառքի մյուս շահառուն խեղճ, բազմաչարչար գյուղացին է։ Կառավարությունը որոշել է մինչև 1 միլիոն դրամ անտոկոս վարկ տա այն գյուղացիներին, որոնք բարեխիղճ վարկերը մարում են։ Բայց կառավարությունն ինքը գիտի, որ այս պահին անելանելի վիճակում են հենց վարկեր ունեցող ու դա մարել չկարողացողները։ Նրանց ոչինչ չի առաջարկում։ Կառավարությունը գիտի, որ վերցրած վարկերի 30 տոկոսը այլ բանի վրա են ծախսում։ Բայց նաև գյուղացուն կրակն է գցում։ Նա, ով պետք է վարկը վերցնի, որ պոմիդորի ջերմոց դնի, տեղեկանում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահման ենք բացում։ Իրականում հայկական ու թուրքական գյուղմթերքը իրար մրցակից են։ Մենք տեսել ենք բազմիցս, որ գյուղացիները բողոքում են, որ թուրքական լոլիկը շուկա է մտել, ու չեն կարող իրենցը իրացնել։ Հիմա մարդիկ 0 տոկոս վարկերի խաբնվելով վարկ են վերցնում, որ գյուղատնտեսություն զարգանա, մյուս կողմից Նիկոլն ու իր էկոնոմիկայի նախարարը հակառակորդ երկրների էժան գյուղմթերքով պատրաստվում է լցնել Հայաստանը․ դուք հա՛մ վարկի տակ ճռալու եք, հա՛մ էլ չկարողանաք բարձր ինքնարժեքի պատճառով իրացնել ձեր արտադրածը։ Գյուղացին, իհարկե, Նիկոլին կարող է հարցնել, թե ուր մնաց կոստյումով ու թուղթ-գրիչով մշակելու խոստումը։ Հարցրեք կառավարությանը, թե ինչ է առաջարկում էն գյուղացիներին, որոնք իր պատճառով վարկի տակ ճռում են։

Հաջորդ ընտրակաշառքը վերաբերում է բանակից խուսափածներին։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր զավթել իշխանությունը, կառավարության նիստերից մեկում, դրված էր նախագիծ, որով բանակից խուսափածներին, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման մեջ, հնարավորություն էր տրվում գալ, ամեն բացակա զորակոչի համար վճարել ու ազատվել ծառայությունից օրենքով։ Փաշինյանն ասաց, որ սա վերջին անգամ է, այլևս նման բան չի լինի, պետք է զինծառայությունը դառնա գրավիչ, մեր իշխանությունն այնպես կանի, որ ոչ մեկը չի ուզենա բանակից խուսափել։ Նիկոլն անգամ ուղերձով դիմեց, թե եկեք ծառայեք նոր Հայաստանին, «Հայկական ժամանակն» ու Հ1-ն էլ օդանավակայաններում որսում էին մարդկանց, որոնք իբր հենց Նիկոլի կոչով եկել էին ծառայության։ Եկողների մի մասը հանձնվեց հողին, ու նրանք, ովքեր մի թեթև գոնե մտածում էին գալ հայրենիքում ծառայելու, հիմա ասում են՝ մեռնենք էլ չենք գնա։ Բանակից թռած Նիկոլը հիմա առաջարկում է ընտրակաշառք՝ բանակից թռածներին համաներելու են, այսինքն, հիմա անգամ կարող են չվճարել բաց թողած զորակոչի համար։ Բա ուզում եմ հարցնեմ՝ էն ինչ էիր լոպազ-լոպազ խոսում, այ սուտասան։

Բայց այս ընտրակաշառքը արվում է և՛ ի վնաս բյուջեի և ի վնաս բարեխիղճ մարդկանց։ Տեսեք, նախագծերը, ըստ որի՝ կարող էին վճարել և հետապնդումից ազատվել բանակից խուսափածները, միշտ եղել են, նախկին իշխանության ժամանակ էլ․ հիմա երբ սրանք համաներվում են, նշանակում է, որ անցած բոլոր տարիներին նրանք, ովեր եկել են ու վճարել, կարող են հետ պահանջել իրենց գումարները։ Պարտքով երկիր կառավարող Նիկոլը կարո՞ղ է միլիարդավոր դրամներ վճարել նրանց։ Բնականաբար՝ ոչ։ Բայց սրանց դա չի հետաքրքրում, չէ՞ որ սա էլ պարտքով ընտրակաշառք է։

Բայց ուզում եմ հարցնել՝ զավակ կորցրած ծնողը, պատերազմին որդի ուղարկած ու հետ չստացած ծնողը, վիրավորում ստացածը ինչպե՞ս պետք է իրեն զգա, երբ տեսնում է, որ կարելի էր չծառայել, փախչել բանակից ու համաներվել։ Սա ծնողներին իրար դեմ է հանում էլի ու էլի՝ բաժանում։

Մարդը, որ իր երեխուն բանակից փախցրել է, ես իրեն հասկանում եմ, չի ուզեցել գյուլի բերան տանել։ Քոչարյանն Անդոնն ասում է՝ պետք է գրավիչ դարձնենք զինված ուժերը․ ի՞նչն ես գրավիչ դարձնում, մա՞հը։ Դու հողերը՝ զինվորներին մեջը, տվեցիր թուրքին, նոր պատերազմից ապահովագրված չենք, մա՞հն ես գրավիչ դարձնում։ Ասում է՝ պետք է այնպես արվի, որ երեխաներին չտանեն երկրից․ դա ասում է մարդ, որն իր տղուն կասկածելի պայմաններում ազատել է բանակից։ Դա ասում է մարդ, որի իշխանությունը հողերը տվել է, ու բոլորը մտածում են ապահով տեղ փախչելու մասին, ուղղակի չեն գնում, որովհետև փող չունեն։

Բայց էսքանից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե դու բանակից փախածներին արտոնություն ես տալիս, համաներում ես, էլ բանակի բարեփոխումը ո՞րն է։ Դա արդեն կոչվում է բարեփոխո՞ւմ։

Մյուս ընտրակաշառքը Փաշինյանն անում է բոլոր նրանց, ովքեր գումար էին փոխանցել համահայկական հիմնադրամին․ մենք բոլորս գումար ենք տվել, որ Արցախը վերականգնեն, Նիկոլը էդ գումարը վերցրել է հիմնադրամից՝ նվիրատվություն անվան տակ ու պարգևավճար բաժանել, հիմա որպես լավություն նախընտրական էս շրջանում ասում է՝ էդ փողերը կտամ, որ Արցախը վերականգնեն։ Բայց մենք հենց դրա համար էլ փոխանցել ենք, ինչո՞ւ էիր վերցրել, որ մի հատ էլ հիմա մեզ ես լավություն անում։

Միակ լուրջ ընտրակաշառքը էս ամենից ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատավարձերը կրկնապատկելն էր։ Միակ ռեալը սա է, Նիկոլի իշխանությունը պահող ոստիկանների աշխատավարձը բարձրացնելը։ Ո՛չ թոշակառուներն են կարևոր, ո՛չ ուսուցիչներտը, ոչ ոք, նրանք ստանում են խոստում, ոստիկանները՝ արդյունք։ Ընդ որում, կրկնում եմ, ոչ թե բոլորը, այլ ՝ իր անվտանգությունն ապահովողները։ Արցախի կառավարությունը հայտարարում է, որ էլ տեղ չկա, չի կարող ո՛չ հյուրանոցներում ժամանակոր տեղավորել տները կորցրածներին, ո՛չ էլ այլ վայրերում, դադարեցնում է բնակիչներին տեղավորելը։ Քա՞նի տուն եք սարքել, քա՞նի հոգու մասին եք մտածել։ Ոչ մի։ Դե ցփնեք փողերը Նիկոլի ախռանիկ ոստիկանների վրա։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը էս գլխից զբաղված է ընտրակեղծիքով, էլի ու էլի խոստումներով։ Բայց հարցն այն է, որ մենք ունենք խոստումների դառը փորձ։ Մենք տեսել ենք, որ էս մարդը ինչ խոստացել է՝ չի արել, ինքս մի քանի հաղորդումներ եմ նվիրել դրան ու դեռ անդրադառնալու եմ։ Բացեք Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը ու կտեսնեք, որ այդ կենացների ժողովածուն տապալվել է կետ առ կետ։ Չկա ոչ մի բան, որ նա կարող է նորմալ անել էս երկրում, բացի պոպուլիստական հայտարարություններից։ Կրկնում եմ՝ չկա բան, որ նա կարող է նորմալ անել, էդ թվում՝ կաշառք բաժանելը։ Եվ ուրեմն, չկա նաև որևէ կոմբինացիա, որ կարող է անել ու մնալ իշխանության։ Որովհետև մարդիկ տեսնում են՝ եթե դուք կարողանայիք որևէ լավ բան անել երկրի համար, ժողովրդի համար, կանեիք ու մենք չէինք հասնի էս օրվան, որ ընտրությունից երեք տարի անց զոհերի պատճառով դատարկվեր երկիրը ու ձեզ կոչեինք դավաճան։ Չէ՞ որ ոչ մի կաշառքով հետ չես բերի ո՛չ մեր հայրեիքը, ո՛չ մեր տղերքին։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ