25 03 2021

«Կարճ ասած». Զգուշացե՛ք, ծնողներ, Հիտլերն էլ էր սիրում իրեն երեխաներով շրջապատել



2018 թվականի հեղափոխություն ասվածից հիշատակ են մնացել բազմաթիվ լուսանկարներ, երբ Նիկոլը շրջափակված է երեխաներով կամ ընդհանրապես, ակցիաներին մասնակցում են երեխաներ, դեռահասներ։ Մի հատ հիշեք էդ օրերը, մայրերին՝ օրորոցներով փողոց փակելիս, դպրոցականներին, որ դասից փախչում էին ու մասնակցում Նիկոլի միտինգներին։ Քանի՜-քանի՜ պատանի կար, որ սելֆի էր արել Նիկոլի հետ ու դրել իր ֆեյսբուքյան էջում որպես գլխավոր ֆոտո։ Հիշեցի՞ք, ինչքան էլ ժողովրդի հիշողությունը կարճ լինի, բայց վստահ եմ, էս 3 տարվա իրադարձությունները կյանքում չի մոռանա։ Ուրեմն կհիշեք նաև 2018 թվականի մայիսին վերջին զանգը, ավարտական դասարանցիների էր հրավիրել Նիկոլը կառավարական ամառանոց, ելույթ ունեցավ, փայլուն ապագա խոստացավ։

Ո՞ւր են էդ դեռահասները հիմա։ Չափահաս դարձած տղաների մի մասը զոհվեց պատերազմում, աղջիկներն էլ սգում են իրենց համադասարանցիների, ընկերների, հնարավոր է՝ փեսացուների կորուստը։ Նայեք պատերազմում հրապարակված զոհերի կազմը, 2000, 2001 թվականներին ծնվածները որքան շատ են։ Դեռ կյանք չմտած էս երեխեքը 2018 թվականին շրջապատել էին Նիկոլին, հիմնական աջակիցներն էին ու հենց նրանք զոհ գնացին Նիկոլի ծրագրերին ու նրանց մի մասի մասունքներն անգամ ծնողները չեն գտնում, որ գոնե մի բան թաղեն։ Գերեզման ունենան:

Երեկ պատերազմում 19 տարեկան որդիներ կորցրած երկու ծնողի խոսակցություն էի լսում ու նրանցից մեկը մյուսին քաջալերում էր, ասում էր՝ քո բախտը բերել է, քո տղայի դին դու դեռ ամբողջական գտել ու կարողացել ես վրան լաց լինել։ Ասում էր, որ ինքը ԴՆԹ փորձաքննությունն անցկացրել է արտասահմանում, չի վստահել Հայաստանին։ Դժգոհում էր, որ իր տանջանքով պահած երեխուց Նիկոլն իրեն վերադարձրել է մի կտոր ու մի մեդալ։ Էդ մարդու երեխան հեղափոխություն էր արել, փողոց էր փակել ու հաստատ նրա համար չէ, որ մեռնի։

Հայրն ասում էր՝ իմ տղուն Նիկոլը ոգևորեց, հետո էլ տարավ ու կերավ գլուխը։ Կրկնում եմ՝ Նիկոլին շրջապատած դեռահասների մի մասը էսօր հողի տակ են, մի մասը անգամ արժանի չեղան շիրիմ ունենալու. Նիկոլը նրանց համար մահապատիժ էր որոշել․․․ Իրեն սատարելու համար։

Ո՞նց էր առաջ. առաջ երեխաները գնում էին դպրոց, հետո մտածում էին էնպիսի կրթություն ստանալու մասին, որ հեշտ աշխատանք գտնեն, մասնագետները տեղ ունեին, գնում էին բանակ ու գալիս աշխատանք անում, գնում արտասահման կամ հայ աշխատավորների համար հարազատ դարձած Ռուսաստանի դաշնություն աշխատանքի, ամեն մեկը իր ծրագրերն ուներ։ Հիմա ծնողները մտածում են մի ճար անեն երեխաներին երկրից դուրս հանեն, որ թուրքի գյուլի փայ չդառնա, հիմա երեխաներն էլ մտածում են դուրս հանելու մասին ծնողներին երկրից, որ իրենք պատրաստվեն թուրքերի դեմ նոր պատերազմի։

Գիտե՞ք ինչու եմ այս ամենն ասում.  նրա համար, որ երևաց՝ ծնողները, միևնույն է, դաս չեն քաղել էս ամենից, էս աղետից։

Նիկոլը գնացել էր Արագածոտն, ու նրա հետ հանդիպման եկած 250 հոգուց 100-ը երեխաներ էին։ Ծնողները Նիկոլի հետ հանդիպելու չէին գնացել, գիտեին ով է, արդեն ճանաչում են, բայց երեխաներին չէին արգելել գնալ։ Կրթության նախարարն ասում է՝ «Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու, ներկա գտնվելու»։ Կրթության նախարարը չի ասում, որ մանավանդ հիմա, երբ կորոնավիրուսի պատճառով դասերն օր ու մեջ են, ավելի ծանրաբեռնցված են ու շաբաթ օրն էլ պետք է առավոտից դաս սովորեին, այլ խրախուսում է կրթություն ստանալու փոխարեն Նիկոլի ստերը լսելը։ Նիկոլի շրջակա միջավայրի նախարարն էլ ասում է՝ «Երեխաները լսել են, որ երկրի առաջնորդն է իրենց գյուղում, վազել են, երկրի առաջնորդին դիմավորել են»:

Տեսեք, երեխաները չեն մտածում խորը, ծանր ու թեթև չեն անում, նրանց համար մեկ է՝ գյուղ է եկել դրսից մարդ, շքախմբով, նրանց ասել են գնացեք, նրանք էլ վազել են․ ամեն մի պլպլան բան նրանց գրավում է, նույնությամբ կգնային ու ավելի ուրախ կգնային, եթե գյուղ փահլևան եկած լիներ, շրջիկ թատրոն եկած լիներ կամ կրկեսից որևէ վարժեցրած կենդանի։ Էստեղ մեղավորությունը նրանց ուսուցիչներինն է, ծնողներինն է։

Դուք, ծնողներ, պատասխանատու եք ձեր երեխաների կյանքի համար, առողջության համար, մարդ դառնալու համար։ Դուք երբ ձեր երեխաներին թույլ եք տալիս գնալ Նիկոլի միտինգին, հիշեք 2018 թվականը, պատանիների՝ Նիկոլի միտինգներին մասնակցելը, հիշեք Նիկոլի դաչայում ամանորը նշելը ու հիշեք, թե նրանց մի մասը ինչ ճակատագրի արժանացավ։ Նրանք էլ էին գնացել թատրոնի, բայց պարզվեց, որ էդտեղ հանդիսատեսը մեռնելու է։ Դուք, ծնողներ, ուղղակի պարտավոր եք չխեղել ձեր երեխաների ճակատագիրը ու էդ դեպքում թույլ չեք տա, որ ուրիշը խեղի։

Գիտե՞ք ինչու էր Նիկոլն իրեն շրջապատել երեխաներով՝ նրանք Նիկոլի համար վահան էին, երեխաները Նիկոլի զրահաբաճկոնն էին 2018-ի միտինգներին ու այսօրվա միտինգներին, նա թաքնվում է երեխաների թիկունքում, իր անվտանգության երաշխիքն են։ Պատերազմի ժամանակ երեխաները Նիկոլի զոհն էին, իր ծրագրերի իրականացման ճանապարհին։ Նույն էդ երեխանքի պես երեխեք էլ ծնողների հետ գնացել էին կառավարության շենք ու պահանջում էին Նիկոլից վերադարձնել իրենց եղբայրենրին, որոնք գերի են, պահանջում էին գտնել իրենց եղբայրներին, որ կորել են անհետ․ Նիկոլն անգամ չիջավ նրանց լսելու․ նա շենքում էր, ապահով էր։ Իսկ այստեղ գնաց հանդիպման ու շրջապատեց, որովհետև իր անվտանգության համար վախենում է, կասկածում է բոլորին, վստահում է միայն այլոց երեխաներին։

Երեխաներով շրջապատված լուսանկարներ Հիտլերն էլ ուներ, նա էլ էր սիրում երեխայասեր երևալ։ Հիշում եք երեխաների ճակատագիրն էլ ու ի վերջո՝ Հիտլերի ճակատագիրն էլ։

Կարճ ասած՝ երկու տարբերակ կա, եթե մնում է Նիկոլը, մեռնում է պետությունը, մեռնում են պետության բոլոր ոլորտները ու ինչպես տեսանք, նաև մարդիկ, մեր երեխաները։

Փրկեք ձեր երեխաներին, հարգելի ծնողներ, փրկեք առաջին հերթին Նիկոլից, մի՛ թողեք պղծի մեր սրբությունները։ 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ