Չնայած դեռ արտահերթ ընտրությունների քարոզարշավը չի մեկնարկել, բայց Փաշինյանը քարոզարշավի մեջ է, մարզերով պտտվում է։ Գուցե պտտվում է՝ տեսնի՝ ընտրությունների դեպքում ինչ շանսեր ունի, որ որոշի՝ գնա՞ արտահերթի, թե՞ ոչ․ այն, որ նա հայտարարեց ընտրությունների մասին, ոչ մեկի համար ոչինչ չի նշանակում․ ի վերջո, նա օր ու մեջ խոսք է փոխում։
Փաշինյանն այցելել է արդեն մի քանի մարզ։ Սյունիքից ուղղակի փախավ՝ այցը կիսատ թողնելով, Գյումրիից փախավ՝ ընդամենը գերիների հարազատներին հանդիպելով, Իջևան այցելեց գաղտագողի, Գավառում բեմադրեց հանդիպում․ վերջին թաքուն կազմակերպած բեմադրությունը Արագածոտնում էր։
Ինձ թվում էր, թե Նիկոլին աղ ու հացով դիմավորելու են միայն Բաքվում ու Ադրբեջանի կողմից, առանց կրակոցի օկուպացրած տարածքներում։ Պարզվում է՝ նաև Ուջանում։ Այստեղ էլ կան անպատվաբերության ջահակիրներ, ովքեր կհպատակվեն Արցախը թուրքերին հանձնողին։ Նիկոլը էլի մարզեր է գնալու, մենք էլ կտեսնենք մեր երկրում բարոյականությունը կորցրածների թիվը։
Իհարկե՝ այս հանդիպումներում կային մարդիկ, որոնք այլ մարզերում ևս Նիկոլի մասսովկան էին ապահովում, կային ժամավճարով աջակիցներ, կային լիքը երեխաներ, նկատելի էր դիմակ չդնողների քանակը, այն էլ հիմա, որ կառավարությունն ասում է թե կորոնավիրուսի թվերն ու մահերը աճում են։ Ի դեպ, Նիկոլն ասում էր գերիների հարազատներին՝ թող միտինգ չանի ընդդիմությունը, որ կարողանամ գերիներին բերել․ բա հարց է առաջանում, էդ դու ժամանակ ունես, միտինգ ե՞ս անում, գերիների հարցով զբաղվելու փոխարեն։ Դեռ ոչ մի գերի չես բերել, ավելին, ամեն օր նոր գերիների վտանգ կա։ Ես բայց հարց ունեմ գերիների հարազատներին, բա ո՞ւր եք, էն որ մտնում Նիկոլի մոտ, կտերը ուտում էիք, դուրս էիք գալիս լրագրողներին վիրավորում, բան չունե՞ք ասելու։ Վաղն էլ ե՞ք գնալու մոտը խելոք-խելոք նստեք, դուրս գաք՝ ասեք, դե սպասենք տեսնենք ինչա անում։
Հիմա ձևից անցնեմ Նիկոլի մեկօրյա միտինգների բովանդակությանը։ Քանի որ էս մարդը դեռ էլի մարզեր է այցելելու՝ փորձելով արդեն անձամբ որքան հնարավոր է՝ շատ մարդկանց ֆռացնել-հիմարացնել ճիշտ ու սխալի բնում մոլորվածներին, անդրադառնամ վերջին ելույթին, որտեղ նա գերազանցեց ինքն իրեն՝ Գինեսի ռեկորդների մակարդակի։
«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- միայն այս խոսքերի համար կարելի էր նրան բեմից շպրտել ներքև ու վտարել երկրից: Դու մարդկանց տարել-սպանել ես, որ ասես՝ Ղարաբաղի հարցը չի լուծվե՞լ։ Դու հասկանում ե՞ս ինչ ես արել։ Էդքան զոհ տալով՝ դու պետք է ոչ միայն խնդիրը լուծած լինեիր՝ ի օգուտ մեզ, այլ ազատագրած լինեիր Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանն էլ հետը։ 192 զոհի անուն մենակ էսօր կարդացին․ նրանք զոհվել են, որ դու կարանաս քո տաք կաբինետից նստած Ալիևին հակադարձես, որ խնդիրը չի լուծվե՞լ։ Սա ասում է, ու բեմի ներքևում հավաքվածները լսում ու հանգիստ կանգնած են։ Ընդ որում, հենց այն պահին, երբ Նիկոլը ժողովրդին հիմարացնում էր, Ալիևն էլ ելույթ ունեցավ ու ասաց․ «Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների վերադարձրինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»։ Մարդը առանց կրակոցի հողերը նվիրել է, կապիտուլյացիա է ստորագրել, բանավոր փոխըմբռնմամբ հողեր է տվել ու ասում է՝ ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք։ Նայում ես՝ խոսքերի տակ բան չկա․ որ Նիկոլը իր վրա ինչոր բան վերցրեց, Արցախը մե՞րն է։ Իսկ կարող ե՞ս զոհերն էլ քեզ վրա վերցնել ու մեր տղերքին հետ տաս։ Էս ի՞նչ լկտիություն է։
Եթե պարտությունը քեզ վրա ես վերցնում, պատասխանատուն դու ես, բա ինչո՞ւ ես դեռ ազատության մեջ, կամ ընդանհրապես՝ կենդանի։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»։ Նախ դու շատ լավ գիտեիր, որ Արցախը հանձնելու որոշումից հետո գնդակահարել ցանկացողները միլիոնավոր մարդիկ են լինելու․ եթե դու պատրաստ էիր գնդակահարվել, դու պետք է նոյեմբերի 9-ին ինքնասպան եղած լինեիր։ Ի՞նչ է նշանակում ժողովուրդը եթե որոշի ինձ գնդակահարել․ ժողովուրդը դատարա՞ն է, ո՞նց է որոշելու․ առավոտից երեկո եթերներն ու սոցցանցերը լցված են մահդ ցանկացողներով․ էլ ո՞նց որոշի։ Հետո, եթե ժողովրդի մասին ես խոսում, թե ոնց ասեք, տենց ա, բա էդ նոյեմբերի 9-ի իրիկունը ինչո՞ւ չասեցիր այ ժողովուրդ, 5 հազարից ավել զոհ ենք տվել, բայց ուզում են թուղթը վերջը ստորագրեմ ու Արցախի ժողովրդի փոխարեն որոշեմ, սաղ տամ Ալիևին, հը՞, ինչ կասե՞ք։ Ամբողջը տվել-պրծել ես, էրեխեքին մատաղ ես արել, ասում ես՝ դե դուք ոնց կորոշեք։ Ուզում ես կարծիքը իմանա՞լ ժողովրդի, հանրաքվե արա՝ ուզո՞ւմ եք գնդակահարվի Նիկոլ Փաշինյանը, թե ոչ։ Ժողովրդի մի մասնիկ էլ ես եմ, ես ու իմ շրջապատում լիքը մարդիկ ասում ա, որ դու պետք է նոյեմբերի 9-ին ինքնասպան լինեիր, եթե մի փոքր արժանապատվություն ունենայիր, տղամարդկություն, թասիբ ու երես ունենայիր։ Ասում է՝ «Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել»,- սա ասում է մարդ, որը պատերազմից հետո 20 օր բունկերից դուրս չէր գալիս, ասում է մարդ, որը փախել է թե՛ Ղարաբաղյան առաջին պատերազմից, թե՛ բանակից, թե՛ մարտի 1 կազմակերպելուց հետո։ Նման չե՞ս, բա ի՞նչ ես։ Զաթո փախչող որ ասում են, քո դեմքն է պատկերացնում ժողովուրդը։
Բացի էս զգացմունքային մանիպուլյացիաներից, կոնկրետ ստեր էլ փչեց․ Ասում ենք՝ էդ անօգուտ Սու 30 ինքնաթիռները, որ գնել ես, ինչի՞ պատերազմի ժամանակ չես օգտագործել, ասում է՝ «Մենք ինքնաթիռը առել ենք, բայց հրթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»։ Միամիտ գյուղացիքն էլ ասում են՝ ի՞նչ անի խեղճ հարիֆը, չի կարողացել առնի։ Այնինչ պատերազմից ուղիղ երկուսուկես ամիս առաջ՝ հուլիսի 3 ին, նույն Նիկոլը ֆեյսբուքյան էջում գրում էր, թե՝ փորձնական վարժանք են արել ու հրթիռներով խոցել են բարձր ճշգրտությամբ։ Բա էդ ո՞նց եղավ։ Ասեմ, էլի սուտ, սուտ, անընդհատ, գժվելու քանակի։
Սա սուտ է ասում բոլոր պարագաներում, բոլոր հարցերի շուրջ, անգամ էն ժամանակ, երբ դրա կարիքը բոլորովին չկա։ Նա մի բան է ասում, հետո հերքում է իրեն, հետո ուրիշներն են ցույց տալիս իրականությունը, ու ինքը լռում է, փախչում է։ Նիկոլի ասած ցանկացած բանի րոպեների ընթացքում կարելի է տասնյակ հակափաստարկներ տեսնել։
Նույն զոհերի թիվը, ինքը ասում է՝ 3250 զոհ կա, առողջապահության նախարարությունն ասում է, որ կա 3577 զոհ։ Նրանք թվեր են կեղծում․ հետո կասի՝ 300-ով ավել կամ պակաս ի՞նչ տարբերություն։
Այդ ելույթում ամենալկտի ստերից մեկը վերաբերում է պատերազմը դադարեցնելուն։ Ասում է՝ «Մենք պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ և խնդիր էր դրված մեր 25-30.000 զինվորների կյանքը փրկել»։ Նախ կհարցնեմ, բա որ 30 հազար հոգու փրկող էիր, էդ 5-7 հազարին էլ փրկեիր, ինչի՞ տարար-սպանեցիր։ Իսկ գուցե էդ զորքին նորմալ հրամանատար ու զենք տայիր, ոչ թե ավտոմատով ասեիր տանկ ու բեզպիլոտնիկ խփեք ու հաղթեի՞ն։ Իսկ կարող է՞ դու ու կինդ չխառնվեյիք, մեր էրեխեքը ողջ-առողջ դուրս գային էդ պատերազմից։ Իսկ կարո՞ղ է, քեզ Ռեմբոյի տեղը չդնեիր, պատերազմը 3-րդ օրը կանգնեցնեիր, էդքան էրեխու գլուխ չուտեյին։
Փաստ է մեկ բան՝ պատերազմը Նիկոլը չի դադարեցրել, պատերազմը դադարեցրել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը երրորդ օրից սկսած առաջարկել է Նիկոլին դադարեցնել, սա՛ չի համաձայնել։ Էն ժամանակ, երբ արդեն բան չէր մնացել, 12 հազար քառակուսի կիլոմետրից 10 հազարը տվել էին, Պուտինը տեսնում է, որ էս մարդը լրիվ տալիս է, Ստեփանակերտի մոտ են արդեն թուրքերը, ու ինքն է դադարեցնում, հասկանում է որ սա անմեղսունակ է, հերթական Ցեղասպանությունն է լինելու։
Էս ամբողջից հետո, էսքան սրիկայություններից հետո, երբ շատերը պնդում են, որ դատախազությունը պետք է զարթնի և մեր երկրում 20 տարվա դադարից հետո տեղի ունենա առաջին մահապատժի դատավարությունը, էս մարդն ինքն է խոսում ջարդերի ու վենդետայի մասին, իր պաշտոնյա զոմբիներից մեկն էլ խոսում է, թե թավիշը վերջացավ։ Այո, իշխանության նկատմամբ թավիշը շատ մեծ է։ Բայց որքան էլ Նիկոլը հայտարարի որ պատրաստ է պատերի տակ գնդակահարվելու, մեկ է՝ նրա մահը այդքան արագ վրա չի գալու․ նա ապրելու է երկար, առողջ, օրն ի բուն տանջվող կալանավորի կյանքով։ Ներողությունը, հաստատ, չի փրկելու։
Կարճ ասած՝ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է, թեկուզ թիկնազորով շրջել երկրով մեկ ու տարածել իր ստերը, մանիպուլյացիաները, հիմարացնել ժողովրդին։ Ընդդիմությանն էլ եմ մեղավոր համարում՝ ի դեմս Հայրենիքի փրկության շարժման, շարժման մեջ չմտնող, բայց Նիկոլի հրաժարականը պահանջողներին էլ։ Ձեզ էլ եմ մեղավոր համարում, ժողովուրդ, որ ձեր զավակներին սպանողին, մեր հայրենիքը ծախողներին ընդունում եք ձեր մարզ։ Պետք է ձեզ համար ամոթ լիներ, որ ունեք դուխով ստեր փչող ղեկավար։ Հույս ունեմ՝ կշտկեք ձեր սխալը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը