01 07 2020

«Կարճ ասած»․ Գազի գին․ Նիկոլ Փաշինյանն ընկավ իր դրած թակարդը



բարձրացումն է, որի համար Հայաստանը բավականին մեծ գին է վճարելու։ Ամենուր քարոզում են, թե՝ մի՛ անհանգստացեք, գազը բնակիչ-բաժանորդների համար չի բարձրանալու։ Բայց եկեք միասին նայենք՝ թանկանո՞ւմ է, թե՞ չի թանկանում, ում համար է թանկանում և ինչի կբերի։

Քաղաքացիների համար կմնա նույնը՝ 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ, իսկ ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար կաճի 5,6 տոկոսով, գազալցակայանների համար կաճի 5,7 տոկոսով։ Ի՞նչ է դա նշանակում․ նշանակում է, որ Հայաստանում կսկսի գնաճ գազի համար թանկ չեք վճարի, բայց բարձր կվճարենք ապրանքների ու ծառայությունների համար։ Թվարկեմ՝ հաց, գյուղմթերք և ջերմոցային արտադրանք, խմիչք, տաքսու ծառայություններ, բեռնափոխադրումներ, պահածո, կաթնամթերք ու լիքը բաներ։ Այսինքն, թե՛ արտադրողներն են տուժելու, թե՛ սպառողները։

Եթե գազի համար 10 դրամ թանկ չենք վճարում, բայց 10-20 դրամ թանկ ենք վճարում յուրաքանչյուր հացի, պոմիդոր-վարունգի, մյուս բաների համար, դա ի՞նչ է նշանակում․ այդ բոլորը գումարեք ու տեսեք՝ գազը իրականում թանկանո՞ւմ է, թե՝ ոչ ու՝ որքան է թանկանում։ Ընդ որում, ըստ տնտեսագետների, տնտեսությունը մեծ վնաս է կրելու․ արտադրողները փաստի առաջ կկանգնեն, քանի որ արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա, ու դրսի համար կդառնա ոչ մրցունակ։

Գազային այս ճգնաժամը լուրջ սոցիալական ու անվտանգության խնդիրների ևս բերելու է։ Նաև Գազպրոմը Հայաստանում տարեկան 30 մլն դոլար ներդրում չի անելու, պահպանման ծախսերը կրճատելու է․ գազի խողովալկները մաշված են, կորուստները չեն պակասում, կապիտալ ծախսեր չեն կատարվում։

Կառավարությունն ավելի ծանր ու անընդունելի որոշման գնաց․ որպեսզի սպառողի համար գազը իբր թե չթանկանա, կառավարությունն առաջարկեց Գազպրոմ-Արմենիա ընկերությանը աշխատողներին զտել։ Նախորդ տարի որպեսզի գազի գինը չթանկանա, «Գազպրոմ Արմենիա» ընկերությւոնը գոտին ձգեց, հայտարարեցին, որ աշխատատեղեր են կրճատելու, բայց, ի վերջո, չգնացին այդ ճանապարհով։ Իսկ այժմ խոսք է գնում 800-1000 աշխատող կրճատելու մասին։ Այդքան աշխատող նշանակում է, որ այդքան ընտանիք մնում է առանց ապրուստի միջոցի։ Այսինքն, մեր երկրում իշխանության պատճառով միայն մեկ հիմնարկից շուրջ 1000 աշխատող է գործազուրկ դառնում, իսկ աշխատանքից չազատվողների աշխատավարձը կրճատվում է 20 տոկոսով։

Դրանք ավելորդ աշխատատեղե՞ր էին, ոչ։ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունն ասում է, որ ունենում է նորմատիվից պակաս աշխատողների քանակ։ Անգամ եթե դրանք ավելնորդ էին, խնդրին նայենք մեկ այլ տեսանկյունից։

Նախկինում էլ գազի գնի շուրջ բանակցություններ են եղել, բայց նման ընթացք չեն ունեցել։ Ինչո՞ւ, հարց է առաջանում։ Էդ 1000 աշխատողի տեղը Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, ինչո՞ւ չէին կրճատում։ Մարդիկ հաշվում էին՝ ո՞րն է ավելի կարևոր՝ գազը 7 դրամով թանկանա՞, թե՞ հազարավոր ընտանիքներ մնան անգործ։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ասում է՝ թքած, կրճատեք, թողեք անգործ, մենակ թե կարողանանք ասենլ, որ սպառողի համար չի թանկանում, հանկարծ սուտ դուրս չգամ։ Ստացվեց՝ հազարավոր մարդիկ կորցրեցին աշխատանքը, մյուսների աշխատավարձը պակասեց, գազն էլ, իրականում, թանկացավ՝ շղթայական էֆեկտով։

Ինչո՞ւ։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Պատճառն այն է, որ բանակցային գործից, քաղաքականությունից, տնտեսությունից անտեղյակ Փաշինյանը ընդդիմություն եղած ժամանակ մեծ-մեծ փրթում էր, թե գազի ու հոսանքի գինը հնարավոր է իջեցնել 30 տոկոսով, քաղաքական հարց է, մեր իշխանությունը հնազանդվում է ռուսներին, ինքնիշխանությունը կորցրել է և այլն և այլն Հետո դարձավ վարչապետ ու ասաց՝ մենք նոր բանակցային մակարդակ ենք բերում ու հնարավոր է գազը էժանացնել։ Հետո գնաց Ռուսաստանի հետ բանակցելու, եկավ ու ասաց, թե՝ հանդիպել եմ Պուտինին, զարմացավ, թե իրո՞ք թանկ է գազը, պայմանավորվեցինք քննարկել ներքին գնագոյացման հարցը։ Ու ի՞նչ․ գազը թանկացավ։ Հիմա չասե՞մ՝ գլուխգովաններ, հիմա դուք հաստատեցիք, որ գազի գնի շուրջ նախկին իշխանությանն արած ձեր քննադատությունները 0 արժեք ունեին, ընդամենը շահարկումներ, մերկապարանոց մեղադրանքներ ու ապատեղեկատվություն։

Որովհետռև դու բանակցել չգիտես, որովհետև դու բանակցությունների ես գնում շանտաժով, մտնում ես Հարավկովկասյան երկաթուղի, որ ռուսներից զիջում կորզես։ Բելառուսի նախագահին մեր վարչապետը բամբասում էր Պուտինից, թե՝ արի ասենք գինը էժանացնի․ Բեռալուսն գազի՝ իր հարցը լուծեց, այսօր էլ հայտարարեց, որ փոխըմբռնման են եկել, իսկ դուք՝ հպարտներդ, մնացինք բորդյուրին։ Կամ Ռուսաստանին հակառակորդ ու թշնամի համարող Վրաստանը կարողացավ բանակցությունների միջոցով 15 տոկոս էժանացնել գազն իր համար։ Էդ ո՞նց եղավ։ Բա՞, եղավ։

Էլի ռուսնե՞րն են մեղավոր, լո՞ւրջ բա ջրի համա՞ր ով է մեղավոր, ֆրանսիացինե՞րը։ Հայաստանի իշխանությունը աննախադեպ բան է արել․ դուք գիտե՞ք, որ ջուրը թանկացել է Նիկոլ Փաշինյանի կառավարման հենց առաջին տարին ջուրը թանկացավ․ բայց Նիկոլ Փաշինյանը պայմանավորվեց, որ թանկ վճարենք 2024 թվականից ու հպարտ հպարտ այդ մասին հայտարարեց քարոզարշավին՝ իբր արած լավություն։ Մենք չգիտենք՝ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը որտեղ է լինելու՝ Հայաստանի վարչապե՞տ, թե՞ կանադայի փախստականնների ճամբարի բնակիչ, բայց նա արդեն որոշել է, որ մենք պետք է թանկ վճարենք, ընդ որում՝ այս տարիների համար ևս։

Կարճ ասած՝ երբ իշխանության ես բերում մարդկանց, որոնք պոպուլիզմից բացի ընդունակ չեն ոչնչի, ունենում ես այս արդյունքը։ Տնտեսությունդ կեղտի մեջ է, սոցիալական վիճակդ ահավոր է, արտաքին կապերը խզել ես, ամեն ինչ վատացրել, ու դու թեթևանում ես միայն ներսում քաղաքացիներից մուռ հանելով, գրպանը մտնելով։ Կուզենամ, իհարկե, որ գազի գնաճը լինի այս իշխանության վերջին ձախողումը։ Բայց քանի դեռ նրանք չեն գիտակցում իրենց բացասական ողջ ազդեցությունը, վախենամ՝ կորուստները դեռ նոր են սկսում։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ