23 01 2025

Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած»



 

Մինչ օրվա գլխավոր թեմային անդրադարձը ուզում եմ այսօր կատարված ևս երկու իրադարձությունից խոսել․ մեկը 2008 թվականի զանգվածային անկարգությւոնների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի էսօրվա հայտարարությունն է, որը շատ ուշագրավ էր։ 17 տարի առաջ տեղի ունեցածից ի վեր իրենց շահարկումների ամբողջ մեխը հենց այդտեղ էր։ «Մենք չենք ուզում իմանանք՝ ով ա սպանել մեր երեխաներին, ուզում ենք իմանալ՝ ով ա հրաման տվել»։ Մարտի 1-ի գործում գլխավոր մութ կետն այն է, թե ոքեր են սպանել 10 հոգուն․ մնացած դատավարությունները՝ սահմանադրական կարգ, բանակի օգտագործում և այլն, անիմստ շոուներ են։ Մարտի 1-ի զոհի հարազատն ասում՝  մեզ՝ զոհերի հարազատներիս, չի հետաքրքրում ով է սպանել 10 հոգուն, այլ հետաքրքրում է, որ մեկին գտնեք, նշանակեք մեղավոր ու ուզում ենք, որ նշանակեք Քոչարյանին։ Քլոյանին իր որդու մահը չի հետաքրքրում․ ինքը վաղուց էդ մահը բիզնես է արել, իր սաղ կյանքում աշխատածից շատ փող միանգամից ստացել է, աղջկան էլ դարձրել է դեպուտատ՝ մարտի 1-ի թիվ 1 հրահրիչի կուսակցության ցանկով։ Էդ շինծու, հակասահմանադրական գործով դատավարության թե՛ իբր տուժողները, թե՛ դատախազները, թե՛ դատավորները, ամեն մեկը մի Քլոյան Սարգիս է, նրանց չի հետաքրքրում թեման, նրանք ստիպված են պաշտպանել Նիկոլի շահը էդտեղ։ Դրա շնորհիվ կարող է դատախազները կարիերայի առաջխաղացում ունենան, ինչպես որ նույն գործով նախորդ դատախազները ունեցան, մեդալներ, կոչումներ, քեշ փող ստացան, բայց վերջում պարզվեց՝ սաղ ջուր է, դատավորին ուղարկեցին իր կատուներին պահելու, դատախազներին էլ համակարգից ֆուկ արեցին։ Հիմա էլ է այդպես լինելու, վստահ եմ։ Բոլոր օգտագործված բաներն էլ մի օր դուրս են շպրտվում։

Օրվա մյուս զավեշտը արտաքին հետախուզության ծառայության՝ զեկույցն է 2025 թվականի մասով։ Կարդում ես էդ զեկույցը, ոչ մի թիվ, ոչ մի փաստ, ոչ մի լուրջ հիմնավորում․ պարզունակ վերլուծություն է, բառերի կույտ, քաղաքական գնահատական։ Դա սովորական վերլուծական լավաշ հոդված է, որն անում է Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան կայքում՝ որպես անանուն հեղինակ։ Ընդ որում՝ էդ զեկույց կոչվածում օգտագործել են Նիկոլի բառամթերքը՝ «ի հեճուկս պայմանագրային պարտավորությունների», «քաղաքական ազդեցության գործիք», «ՀԱՊԿ անկենսունակություն» և այլն։ Տպավորություն ունեմ, որ զեկույցը գրել է Նիկոլը, փողով, ու ստացվել է լավաշ, որովհետև վճարվել է ըստ տողերի քանակի։ Բա արևելագետ-իրավաբանը ի՞նչ գործ ունի արտաքին հետախուզության պետի պոստին, էն էլ՝ համակարգում ոչ մի օր չի աշխատել, մինչ էդ պաշտոնը։ Թեմայի վրա շատ խորանալ պետք չէ, կարծում եմ, որովհետև սրանք կայացած կառույցները եթե քանդել են, դե պատկերացրեք իրենք ինչ պետք է սարքեին զրոյից։ Ոչ մի բան։ Այդ ոչ մի բաներից մեկն էլ էս ծառայությունն է։

Օրվա մյուս իրադարձությունը, որի վրա ուզում եմ կենտրոնանալ այսօրվա բողոքի ակցիան էր կառավարության դիմաց։ Հավաքվել էին Նիկոլի հարկային քաղաքականությունից դժգոհ մարդիկ․ առևտրականներ էին, ոսկերիչներ, մարդիկ, որոնք դժգոհ են տրանսպորտի թանկացումից, աղբի վճարի թանկացումից։ Ընդ որում, այդ բողոքողների մեծ մասը շեշտում էին, որ իրենք ընտրել են Նիկոլին, ասում էին՝ փոշմանել ենք, ձեռքներս կոտրվեր՝ չընտրեինք, ասում են՝ ոնց բերել են, տանելու ենք։ Նիկոլ Փաշինյանը եթե երկիր, սահմանամերձ գյուղեր, հազար ու մի բաներ հանձնելով ցավեցրեց այդ հողերում ապրողներին, երկրի հայրենասեր հատվածին ու շատ քաղաքացիների, հարկային փոփոխություններով, հայտարարագրով, տրանսպորտի և այլ թանկացումներով իր դեմ է հանում նաև ի՛ր ընտրազանգվածին։ Չկա մարդ, որ ասի՝ ես գոհ եմ տրանսպորտի թանկացումից․ ես մենակ գովեստի խոսքեր եմ լսել քաղաքապետից, մի տեղակալից, ՔՊ-ական մի երկու ավագանուց, Նիկոլի քույր կուսակցության երկու ներկայացուցչից, Նիկոլից ու երեկ էլ նիկոլական 6 պատգամավորից։ Իսկ այ նրանք խոսում են ժողովրդի անունից ու ասում՝ ժողովուրդը դժգոհ չէ։ Չասե՞ս՝ ղալաթ եք արել։ Դա էլ հո Արցախը չէ, որ հանձնես ու մրդկանց խճճես, թե նախկիններն են արել․ նա տեսնում է, որ դրամապանակից երեկ վճարել է 100 դրամ, վաղը վճարելու է 300 դրամ։ Մայրը ամեն առավոտ երկու երեխներին ավտոբնուսով դասի է տանում, ժամը 2-ին գնում-բերում է, հաշվել է, որ առաջ ծախսում էր 400 դրամ դրա համա պետք է վճարի 1000-1200 դրամ։ Վերջ։

Ժողովուրդ ջան, հարկային էս նոր բեռները էշի տեղ դնել է․ մենք, դուք աշխատում ենք ու հարկեր ենք վճարում, էդ հարկերը վճարում ենք ոչ միայն նրա համար, որ Նիկոլենք աշխատվարձ ստանան, այլև որ երկիրը աշխարհին համընթաց զարգցնեն, բարեփոխումներ անեն։ Իրենք միայն իրենց փողն են ստանում ու ասում են՝ դե հիմա էլ առանձին մուծվի, որ աշխարհից հետ չընկնենք, երկիրը զարգացնենք, բարեփոխում անենք։

Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանի ժամանակ ում հարց էին ուղղում, դա էր պատասխանում ու ասում էր հինականում՝ լավ ենք անում, որ թազա հարկեր ենք մտցրել, լավ ենք անում, որ տրանսպորտը թակացնում ենք, ձեզ համար ենք անում։ Ու սկսում է աբսուրդ համեմատություններ՝ բա չթանացնենք, որ իշավոտնուկներով գազելո՞վ երթևեկեք կամ փալանով էշով։ Մի հատ հիշեք ինչ ին ասում, ասում էին՝ առաջ տրանսպորտը չէր բարեփոխվում, որովհետև գծատերերը գերշահույթ էին ստանում, թալանում էին, հիմա չենք թալանում։ Բայց հարց՝ եթե էն ժամանակ թալանում էին, դրա համար չէին բարեփոխում, հիմա չեք թալանում, ուրեմն հիմա պետք է այ էդ չթալանելու հաշվին բարեփոխեք, բա ինչի՞ եք թանկացնում։ Ուրեմն հիմա էլ դուք եք թալանում։ Իբր թե մետրոյով է գնացել գործի, ասում է՝ մետրո եմ նստել, ապարատը լավ էլ միանգամից աշխատում ա․ հա, աշխատում ա, ուղղակի առաջ 100 դրամ էր տանում, մի շաբաթից 300 ա տանելու։ 

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը Ավինյանի հետ միասին․ վերցրել են տրանսպորտի թանկացման վերին շեմ ու թանկացրել․ փորձագետները հաշվարկել են, որ տրանսպորտի գնի գոյացման սաղ ծախսերը, սաղ հաշվարկները ուռճացված են, օտվողների քանակը՝ ընդհակառակը, պակասեցված ու սահմանել են վերին շեմ․ հիմա եթե ժողովուրդը շատ ըմբոստանա, մի քիչ, մի քիչ կիջնեն, եթե գլուխը կախ ենթարկվեց՝ կմնա նույնը։ Ու մարդիկ, որ հասկացել են՝ սա բլեֆ է, հասկացել են նաև, որ սրանք արդեն 6-7 տարի թալանում են, գրպաններիցս դուրս չեն գալիս։

ժողովուրդ ջան, տրանսպորտից օգտվող ցանկցած քաղաքացի, կրկնում եմ, մենք առանց այն էլ հարկեր ենք մուծում զանազան բաների համար․ սրանք անվտանգությոնից, հարմարավետությունից, սոցիալական ծախսերից բռնած, ոչ մի բանը չեն անում, բայց ասում են՝ պետք է էլի փող տաս, էլի տաս, հա տաս։ Ինչի՞ համար։ Դուք ասում եք՝ Երևանից թալան այևս չի արվում, մուտքերը շատացել են, ՀՀ բյուջեն ավելացել է, դե բա դրանից վճարեք նոր բերված ավտբուսների համար։ Դուք ավտբուս եք բերել, վարկով, հիմա ժողովուրդը հա՛մ պետք է դրա համար վճարի ուղեվարձի միջոցով, համ էլ փակի արտաքին պարտքըղտաս։ Դուք 2023 թվականի ավագանու ընտրություններում տրանսպորտի բարեփոխում եք խոստացել․ այն, ինչ ծանրացնում է քաղաքացու վիճակը, չի կարող կոչվել բարեփոխում։ Տրանսպորտի թանկացման հաշվին ավտոպարկ թարմացնելու համար ո՛չ խելք է պետք, ո՛չ հմտություն, սաղ կարող են անել։ Այո, հնարավոր է՝ հասարակական տրասպորտը աշխատում է վնասով, չեմ ժխտում․ բայց թող պետությունը, քաղաքապետարանը դոտացիա տան, ֆինանսավորեն․ մենք հարկեր ենք մուծում։

Ու էս ամենը ուղեկցվում է ժողովրդին ուղղված շանտաժով․ ուզո՞ւմ ես պետություն ունենալ, տրանսպորտին 300 դրամ վճարիր, ուզո՞ւմ ես պետութուն ուենալ, սաղդ ամենավերջին կոպեկներդ մուծվեք թազա հարկերին, ուզում ե՞ս պետություն ունենալ՝ հայտարարգրվի, ուզում ես պետություն ունենալ, հացը թանկացնում ենք, ուզում ես պետություն ունենալ, շրջնառության հարկը մեծացնում ենք, ուզում ես պետություն ունենալ, Տավուշի գյուղերը հանձնում ենք, ուզում ես պետություն ունենալ՝ Ղարաբաղը հանձնում ենք․ հոպ, մի րոպե կանգ առ հլը, շուտասելուկ չէ․ էն վախտ, որ մետրոյի գինը ոչ թե 300 դրամ, էր, այլ 50 դրամ, սահմաններն անառիկ էին, Ղարաբաղն էլ մերն էր, արա ավելի լավ պետություն ունեինք․ ո՞նց կարող ես սաղ հանձնել, թանկացնել, ժողովրդին ճնշել ու դա բացատրել պետություն ունենալով։ Պետություն ուզում ենք ունենալ, քեզ չենք ուզում ունենալ․ որովհետև ավտոբուսին եթե 1000 դրամ էլ տանք, ո՛չ խցանումներն են վերանալու, ո՛չ աղքատությունն է վերանալու, ո՛չ թշնամին է օկուպացիան ազատելու, ոչ էլ բանակցող նապաստակները դառնալու են առյուծ։ Էդքանը չի լինի, բայց կարող ա ՔՊ-ական պատգամավորի դղյակը մեկ էլ թալանելիս ոչ թե 8 միլիոն դրամ տանեն, այլ էս անգամ՝ 80 մլն։ 

Էսօր մեր երկրում 3-400 հազար հոգի 100 դրամ վճարել է տրասպորտի համար, որպեսզի Նիկոլն ու Աննան շքախմբով մեկնեն Շեյցարիա․ էսօր կառավարությունը վերցրել է նոր վարկ՝ 46 մլն եվրո, որ Նիկոլը վաղվա թռիչքի փող էլ ունենա։ Դա ձեր անձնականի համար է, պետություն չկա էդտեղ։

Կարճ ասած՝ դուք հասկացել ե՞ք, թե ինչ մեծ բեռ եք մեր պետության վրա։ Ձեր պատկերացումները հետևյան են՝ խաղաղ ապրելու համար, պետք է հանձնենք հողեր, խաղաղ ապրելու համար պետք է հանձնենք Արցախ, պետք է տրանսպորտը թանկացնենք, որ տրասպորտ ունենանք, պետք է հարկերը շատացնենք, որ բարեկեցիկ լինենք, պետք է մեկի հետ թշնամանանք, որ մյուսի հետ բարեկամանանք, պետք է թոշակը չբարձրացնենք, որ դատավորի աշխատավարձ բարձրացնենք․ քո բանաձևը դա է, որը ժողովուրդը չի ընդունում․ ժողովուրդն ասում է՝ սա նշանակում է չիմանալ ինչպես կառավարել երկիրը։ Հետևաբար, պետք է գնաս ու գան մարդիկ, որ կարող են երկիրը զարացնել, պահել առանց հանձնելու, առանց թանկացնելու, առանց զոհեր տալու, առանց հարկ տվողին նեղացնելու։ Դա հնարավոր է․ առանց ձեզ շատ բան է հնարավոր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ